«Արմենպրես»-ի կայքի աշխատանքը վերականգնուել է. Աշխատանքներ են տարւում հաքերային յարձակման պատճառները պարզելու ուղղութեամբ
13-06-2012 15:39:14 | Հայաստան | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«Արմենպրես» հայկական լրատուական գործակալութեան կայքի աշխատանքը կարգաւորուել է: Գործակալութիւնը կայքը կոտրելու հաքերային յարձակման մասին պարզել էր յունիսի 13-ի գիշերն ու տեղեակ պահել իրաւապահ մարմիններին: Յարձակումից յետոյ էլ «արմենպրեսե-ի թիմը շարունակել է բնականոն աշխատանքը, որի արդիւնքում գործակալութեան բոլոր բաժանորդներն իրենց լրատուութիւնը ստացել են ամբողջ ծաւալով:
«Արմենպրես»-ի IT մասնագէտների շնորհիւ ուժեղացուել է գործակալութեան կայքի անվտանգութիւնը, ներկայում էլ աշխատանքներ են տարւում հաքերային յարձակման պատճառները պարզելու ուղղութեամբ:
«Արմենպրես»-ը շնորհակալութիւն է յայտնում գործընկերներին աջակցութեան համար եւ դատապարտում ցանկացած տեսակի հաքերային յարձակում` այն բոլոր առումներով որակելով յանցագործութիւն: