«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնութիւնը առաջարկում է Հայաստանի բնութեան յուշարձանների ցանկում ուղղել Թռչկան ջրվէժի նկարագրութիւնը


«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնութիւնը առաջարկում է Հայաստանի բնութեան յուշարձանների ցանկում ուղղել Թռչկան ջրվէժի նկարագրութիւնը

  • 13-06-2012 17:46:18   |   |  Հասարակութիւն

«Թռչկան»քաղաքացիական նախաձեռնութեան նամակը հհ բնապահպանութեան նախարար պարոն Ա. Յարութիւնեանին. «Յարգելի պարոն նախարար. ինչպէս Ձեզ յայտնի է մեր քաղաքացիական նախաձեռնութեան պայքարի արդիւնքում ՀՀ կառավարութիւնը դեռեւս 2011թ. նոյեմբերի 3-ին հ. 1588-այ որոշմամբ ՀՀ Լոռու մարզի Մեծ Պառնիի գիւղական համայնքի հողերի oգտագործման ժամանակաւոր սխեմայում պետական սեփականութիւն հանդիսացող` էներգետիկայի, տրանսպորտի, կապի եւ կոմունալ ենթակառուցուածքների oբյեկտների նշանակութեան մէկ հեկտար հողամասը («Թռչկան» հանդամաս` յատկացուած Թռչկան ջրվէժի տարածքում կառուցուող փոքր հիդրոէլեկտրակայանի համար) փոխադրել է յատուկ պահպանուող տարածքների կ'ատեգորիայ` բնապահպանական գործառնական նշանակութեամբ: Նշեալ որոշման 3-րդ կէտի համաձայն Դուք, իբրեւ ՀՀ բնապահպանութեան նախարար եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը` սոյն որոշումն ուժի մէջ մտնելուց յետոյ, որն ուժի մէջ է մտել 24.11.2011թ., 10-oրեայ ժամկէտում պէտք է ընդունէիք սոյն որոշումից բխող անհրաժեշտ իրաւական ակտեր: Իսկ նոյն որոշման 6-րդ կէտի համաձայն` Դուք` իբրեւ ՀՀ բնապահպանութեան նախարար, սոյն որոշումն ուժի մէջ մտնելուց յետոյ երկամսեայ ժամկէտում (24.11.2011թ.-24.01.2012թ.) պէտք է կազմէիք եւ հաստատէիք «թռչկանէ բնութեան ջրագրական յուշարձանի անձնագիրը: Աւաղ, մինչեւ օրս բնութեան ջրագրական յուշարձան համարուող Թռչկան ջրվէժը չունի անձնագիր: Չնայած, յարկ ենք համարում յիշեցնել, որ մինչեւ ՀՀ կառավարութեան կողմից սոյն որոշումն ընդունելը, երբ այն դեռ նախագիծ էր, մենք գրաւոր առաջարկութիւններ էինք ներկայացրել ՀՀ կառավարութեանը եւ Ձեզ, միեւնոյն ժամանակ նախազգուշացրել, որ պէտք է հաշուի առնել մի կարեւոր հանգամանք, որ Թռչկան ջրվէժը գտնւում է Հայաստանի հիւսիսային շրջանում, իսկ ձմեռն այնտեղ բաւականին խստաշունչ է, այն տեւում է մինչեւ ապրիլ ամիսը, ձիւնն այնտեղ շուտ է սառչում, իսկ մինչեւ ապրիլ ամիսը նոր սկսում է հալչել: Սակայն այս եւ միւս կարեւոր ու առանցքային հարցերը հաշուի չեն առնուել ոչ Ձեր, ոչ էլ ՀՀ կառավարութեան կողմից: Մեր կարծիքով անհնար է նոյեմբեր ամսին ընդունել նման որոշում եւ սահմանել երկամսեայ ժամկէտ, երբ Թռչկան ջրվէժի անձնագրաւորման համար անհրաժեշտ էր լինելու չափագրման աշխատանքներ իրականացնել: Մեզ համար շարունակում է զարմանալի մնալ մի փաստ, որ ՀՀ կառավարութիւնը, այդ թւում նաեւ ՀՀ բնապահպանութեան նախարարութիւնը հաշուի չէին առել այս կարեւոր հանգամանքը, ինչի արդիւնքում ՀՀ կառավարութիւնը` ի դէմս ՀՀ բնապահպանութեան նախարարութեան խախտել է իր իսկ կողմից 03.11.2011թ. ընդունուած հ. 1588-ն որոշմամբ սահմանուած պահանջներն ու ժամկէտները: Այժմ դիմելով Ձեզ, խնդրում ենք համաձայն «տեղեկատուութեան ազատութեան մասինէ ՀՀ օրէնքի 6-րդ եւ 9-րդ հհ. պահանջների մեզ տրամադրել յստակ եւ մանրամասն տեղեկատուութիւն հետեւեալ հարցերի վերաբերեալ. 1) Ինչպիսի քայլեր էք ձեռնարկել մինչեւ օրս ՀՀ կառավարութեան 03.11.2011թ. հ. 1588-ն որոշման պահանջների կատարման ուղղութեամբ (եթէ ի հարկէ ձեռնարկել էք): 2) Ինչու եւ ինչ յարգելի պատճառներից ելնելով էք խախտել ՀՀ կառավարութեան 03.11.2011թ. հ. 1588-ն որոշման 6-րդ կէտով սահմանուած Ձեր վրայ դրուած պարտաւորութեան կատարման ժամկէտը: 3) Ինչ ֆինանսական միջոցներով են իրականացուելու (կամ իրականացւում) Թռչկան ջրվէժի անձնագրաւորման աշխատանքները եւ որքան գումար է այն կազմելու (կազմել): 4) Տեղեակ էք արդեօք, որ «թռչկանէ ջրվէժ տանող ճանապարհը, որը բացուել էր «ռոբշինէ Սպը-ի կողմից իրականացուած շինարարական աշխատանքների ժամանակ, սողանքավտանգ վիճակում է եւ ձնհալից յետոյ հողը սահում է դէպի Չիչխան գետը, եթէ այո, ապա ինչ քայլեր էք ձեռնարկել (կամ ձեռնարկում) այդ սողանքը կանխելու ուղղութեամբ: 5) Արդեօք «ՌոբՇին» ՍՊԸ-ի տնօրէնին պարտաւորեցրել էք վերականգնել իր իսկ կողմից Թռչկան ջրվէժի հարող տարածքում` Չիչխան գետին եւ նրա շրջակայ միջավայրին հասցուած վնասը վերականգնելու համար, եթէ այո, ապա որքան ժամկէտում այն պէտք է իրականացնի: 6) Արդեօք իրականացրել էք համալիր փորձաքննութիւն «ՌոբՇին» ՍՊԸ -ի կողմից Չիչխան գետի հարող տարածքում շինարարական աշխատանքներն իրականացնելու արդիւնքում պետութեանը եւ համայնքին հասցուած վնասը գնահատելու նպատակով, եթէ այո, ապա երբ եւ որքան գումարի վնաս է հասցուել, եթէ ոչ, ապա հիմնաւորել, թէ ինչու մինչեւ օրս պատասխանատուութեան չէք կանչել «ՌոբՇին» ՍՊԸ -ին եւ չէք պարտաւորեցրել նրան վերականգնելու իր իսկ կողմից Չիչխան գետին եւ նրա շրջակայ միջավայրին հասցուած վնասը: 7) Առաջարկում ենք նաեւ Հայաստանի բնութեան յուշարձանների ցանկում ուղղել Թռչկան ջրվէժի նկարագրութիւնը, քանի որ այն գտնւում է անմիջապէս Չիչխան գետի վրայ, ոչ թէ գոյութիւն չունեցող Թռչկան վտակի: Ակնկալում ենք ստանալ գրաւոր հիմնաւորուած պատասխան»: «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնութիւն
  -   Հասարակութիւն