Յունիսի վերջին Վիւասել-մտս-ը կը սկսի Samsung GALAXY SIII սմարթֆոնի վաճառքը


Յունիսի վերջին Վիւասել-մտս-ը կը սկսի Samsung GALAXY SIII սմարթֆոնի վաճառքը

  • 13-06-2012 17:54:31   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Նրանք, ովքեր յունիսի 13-ից նախապէս կը պատուիրեն Samsung GALAXY SIII սմարթֆոնը ՎիւաՍել-ՄՏՍ-ի կայքէջում` www.mts.am, հնարաւորութիւն կ'ունենան ձեռք բերել այն Հայաստանում լաւագոյն գնով, ինչպէս նաեւ կը ստանան նուէր` գեղեցիկ հեռախօսահամար: 13-ը յունիսի, 2012թ., Երեւան, Հայաստան Վիւասել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերութիւնը, ուրախ է տեղեկացնել, որ յունիսի վերջից ընկերութեան սպասարկման կենտրոններում կը սկսուի Samsung GALAXY SIII սմարթֆոնների վաճառքը: Իսկ նրանք, ովքեր յունիսի 13-ից նախապէս կը պատուիրեն Samsung GALAXY SIII սմարթֆոնը ՎիւաՍել-ՄՏՍ-ի կայքէջում` www.mts.am, հնարաւորութիւն կ'ունենան ձեռք բերել այն Հայաստանում լաւագոյն գնով, ինչպէս նաեւ կը ստանան նուէր` գեղեցիկ հեռախօսահամար: Նախապէս պատուիրուած հեռախօսները ձեռք բերելու համար անհրաժեշտ է սմարթֆոնների վաճառքի մեկնարկից յետոյ մինչեւ յուլիսի 10-ը այցելել ՎիւաՍել-ՄՏՍ-ի Հիւսիսային պողոտայ 6, Ամիրեան 3 եւ Սայաթ-նովայի 12 հասցէներում գտնուող սպասարկման կենտրոններից մէկը: Մանրամասն տեղեկութիւններ ստանալու համար կարելի է օգտուել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախօսահամարով, հաղորդակցուել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մէկը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ