Սուրէն Զոլեան. Հակաօրինական գործողութիւնների շարունակութիւն է լինելու...


Սուրէն Զոլեան. Հակաօրինական գործողութիւնների շարունակութիւն է լինելու...

  • 13-06-2012 15:05:03   | Հայաստան  |  Հասարակութիւն



ՀՀ ԿԳ նախարարը իբր թէ կատարուած կարգապահական զանցանքների հիմքով, արձակել է երկու հրաման` ԵՊԼՀ ռեկտոր սուրէն Զոլեանին կարգապահական տոյժի ենթարկելու եւ ապա նրան ռեկտորի պարտականութիւններից ազատելու վերաբերեալ, ընդ որում երկու անգամ էլ խախտուել է գործող օրէնսդրութիւնը: Այս մասին այսօր «Նոյեան Տապան» լրատուական կենտրոնում խօսեց Եպլհ-ի նախկին ռեկտոր Սուրէն Զոլեանը: Ինչպէս նախկինում, այնպէս ել այս տարի 3 օրով մեկնել որպէս փորձագէտ եմ Ստրասբուրգ եւ կատարել եմ իմ աշխատանքը եւ դրա համար նախարարի կողմից ստացել եմ նկատողութիւն: «Նրայ խօսքով` ես խախտել եմ օրէնքը: Իմ կարծիքով, այստեղ ոչ թէ օրէնքն է գործում, այլ նախարարի կամքը: Կարծես նախարարը ճնշում է Հայաստանից ներկայացուած փորձագէտին: Համալսարանի ռեկտորը ընտրւում է Բուհի խորհրդի կողմից, հաստատւում է կառավարութեան որոշմամբ, իսկ նախարարը միայն պայմանագիր է ստորագրում, հետեւաբար այդ նոյն խորհուրդն էլ պէտք է հեռացնի պաշտօնից: Մինչդեռ հիմա բաւականին լուրջ խախտում է գրանցւում»: Յունիսի 14-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարանում տեղի կ'ունենայ ԵՊԼՀ ռեկտոր Սուրէն Զոլեանի հայցով դատական նիստն ընդդէմ ՀՀ ԿԳ նախարարութեան: Հարցին, թէ ի՞նչ ակնկալիք ունի վաղուայ նիստից, նախկին ռեկտորը պատասխանեց. «Մի յանցանք կատարելով մնացածները ինքնստինքեան գալիս են, իմ կարծիքով հակաօրինական գործողութիւնների շարունակութիւն է լինելու, եւ ռեկտորի ընտրութիւնն էլ անօրինական մի շղթայ է: Դատական իշխանութիւնը չպէտք է ուղղորդուած գործի, քանի որ այն անկախ իշխանութիւն է: Մինչ նիստի ընթացքը աւելի կարեւոր էր, քան արդիւնքը, որովհետեւ Հայաստանը տեսաւ, թէ ինչ է իրականում կ'ատարւում»:
  -   Հասարակութիւն