Գործադիրը հաւանութիւն է տուել «Ջրամատակարարման եւ ջրահեռացման սեկտորի ծրագիր` լրացուցիչ ֆինանսաւորում»վարկային համաձայնագրին


Գործադիրը հաւանութիւն է տուել «Ջրամատակարարման եւ ջրահեռացման սեկտորի ծրագիր` լրացուցիչ ֆինանսաւորում»վարկային համաձայնագրին

  • 14-06-2012 12:57:04   | Հայաստան  |  Տնտեսութիւն

ՀՀ կառավարութիւնը համաձայնութիւն է տուել Հայաստանի Հանրապետութեան եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետութեան կառավարութիւնների միջեւ եկամուտների եւ գոյքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու համաձայնագրի կնքման առաջարկութեանը: Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, մէկ այլ որոշմամբ համաձայնութիւն է տրուել Հայաստանի Հանրապետութեան եւ Սինգապուրի Հանրապետութեան կառավարութիւնների միջեւ մաքսային գործերում համագործակցութեան եւ փոխադարձ օգնութեան համաձայնագրի կնքման առաջարկութեանը: Գործադիրը հաւանութիւն է տուել Հայաստանի Հանրապետութեան եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրուած «Ջրամատակարարման եւ ջրահեռացման սեկտորի ծրագիր` լրացուցիչ ֆինանսաւորում» վարկային համաձայնագրին: Ծրագիրը, որն ուղղուած է Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Տաւուշի, Սիւնիքի, Վայոց ձորի, Արագածոտնի եւ Կ'ոտայքի մարզերի 18 քաղաքային եւ 92 գիւղական բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի առաւել կենսական, անյապաղ լուծում պահանջող միջոցառումների իրականացմանը եւ ջրամատակարարման բարելաւմանը, նախատեսւում է սկսել այս տարի եւ աւարտել 2017 թուականին:
  -   Տնտեսութիւն