Կը դադարեցուի Շէնգաւիթ վարչական շրջանի մի շարք փողոցների ու յարակից տարածքների ջրամատակարարումը


Կը դադարեցուի Շէնգաւիթ վարչական շրջանի մի շարք փողոցների ու յարակից տարածքների ջրամատակարարումը

  • 14-06-2012 15:00:24   | Հայաստան  |  Տնտեսութիւն

«Երեւան Ջուր»ընկերութիւնը տեղեկացնում է իր յաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապուած, ս.թ. յունիսի 15-ին ժամը 9.00-21.00 կը դադարեցուի Շէնգաւիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ, Ներքին Շէնգաւիթ, Նորագաւիթ թաղամասերի, Արարատեան, Թամանցիների, Գ. Նժդեհի, Ս. Սարգսեան, Սեւանի, Ս. Զօրավար, Արշակունեաց, Ֆրունզէ, Մայիսի 9, Օդեսայի, Պատկանեան, Կոտովսկու, Հրազդանի, Չեխով, Մանանդեան, Մադոյեան, Նիզամի, Շեւչենկոյ, Եղբայրութեան, Մանթաշեան փողոցների, Արին-բերդի փողոցի եւ 3-րդ նրբանցքի, Վ.Շէնգաւիթ թաղ. 2-րդ փողոցի ու յարակից տարածքների ջրամատակարարումը: Իսկ Բագրատունեաց փողոցում կը նկատուի ջրամատակարարման ճնշման անկում: Ընկերութիւնը հայցում է սպառողների ներողամտութիւնը պատճառուած անհանգստութեան եւ կանխաւ շնորհակալութիւն յայտնում ըմբռնման համար:
  -   Տնտեսութիւն