Արտակ Դաւթեան. «Քրէական գործը Վարդան Օսկանեանի դէմ չէ յարուցուած» (Տեսանիւթ)


Արտակ Դաւթեան. «Քրէական գործը Վարդան Օսկանեանի դէմ չէ յարուցուած» (Տեսանիւթ)

  • 14-06-2012 15:46:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը



Ենթադրենք` Վարդան Օսկանեանի «սիւիլիթասէ հիմնադրամում խախտումներ են եղել, # յարկերը թաքցրել է, եւ հիմա իրաւապահ մարմիններն ուզում են մեղաւորներին պատժել, այդ առնչութեամբ քրէական գործ են յարուցել: Այս պարագայում հարց է առաջանում, թէ ինչու՞ երբ Վերահսկիչ պալատը 1157 խախտում էր յայտնաբերել Սոցիալական ապահովութեան պետական հիմնադրամում, Վազգէն Խաչիկեանի դէմ որեւէ քրէական գործ չյարուցուեց, եւ նա հիմա իր դասախօսական աշխատանքով է զբաղւում, երբ պետբիւջէից բաւականին լուրջ գումարներ էր մսխուել: Այս առնչութեամբ Aravot.am-ի հետ զրոյցում ՀՀԿ պատգամաւոր Արտակ Դաւթեանը սկսեց բացատրել, որ քրէական գործը Վարդան Օսկանեանի դէմ չէ յարուցուած. «Եկէք ամէն ինչ իրենց անուններով կոչենք: Կայ փաստի առթիւ յարուցուած քրէական գործ, եւ եկեք ուղղակի հետեւենք գործի ընթացքին»: Ինչ վերաբերում է Վազգէն Խաչիկեանի գործին, ըստ Արտակ Դաւթեանի, այն ժամանակ բուռն քննարկումներ էին ծաւալուել, եւ այդ հարցը բարձրացուել էր Վերահսկիչ պալատի կողմից. «Գիտէք, մի դէպքում Վերահսկիչ պալատի գործառոյթների հետ կապ ունենք, բայց միւս կողմից` ԱԱԾ գործառոյթներ, այսինքն` այն, ինչի առթիւ յարուցուել է քրգործը, դա ամբողջութեամբ ԱԱԾ գործառոյթների տիրոյթում է գտնւում, իսկ այս մէկը` Վերահսկիչ պալատի գործառոյթների տիրոյթում գտնուող հարց է: Կարծում եմ, որ սահմանազատումը աւելի քան յստակ է»: Մենք հետաքրքրուեցինք` նորմա՞լ է, որ նախկին պետական պաշտօնեան, որը մեղադրւում էր նման լուրջ խախտումների մէջ, դադարեցնի իր պաշտօնավարումը եւ այլ աշխատանքի անցնի ու դրանով հարցը փակուած համարուի: Յիշեցնենք, որ Խաչիկեանի գործով բացայայտուած չարաշահումների առթիւ յարուցուած քրգործի շրջանակում ձերբակալուեց սոցիալական ապահովութեան պետական ծառայութեան Նոր Նորքի տարածքային կառոյցի պետի տեղակալ Արթուր Սուքիասեանը: Արտակ Դաւթեանը նշեց. «Դուք նորմալ համարու՞մ էք, որ եթէ կայ որոշակի փաստ, որոշակի յանցանք, յանցագործութիւն, այդ փաստը պատկան մարմինների կողմից չբարձրացուի, չհետապնդուի եւ համապատասխան հանգուցալուծում չստանա»: Մեր դիտարկմանը, որ երկուսն էլ նորմալ չէ, բայց ինչու՞ է մի կողմի նժարն իջնում, միւսինը` ոչ, պարոն Դաւթեանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ այստեղ նժարների ծանրութեթեւի հարց գոյութիւն ունի: Մենք գործ ունենք երկու երեւոյթների հետ, եւ իւրաքանչիւրն իր ծնունդով եւ իր բնոյթով կարծում եմ, որ տարբերւում է միւսից»: Այսօր դժուար թէ գտնուի մի օբյեկտ, մի ընկերութիւն, որտեղ հարկային, իրաւապահ մարմինները «քրքրելուց» յետոյ որեւէ խախտում, որեւէ թերութիւն չգտնեն: Ուստի մենք Արտակ Դաւթեանից հետաքրքրուեցինք, թէ ինչու՞ ստուգումներ չեն լինում իշխանութեան կողքին կանգնած բիզնեսմենների ընկերութիւններում` ինչին պարոն Դաւթեանը չհամաձայնեց. «Ես չեմ կիսում ձեր տեսակէտը, բոլորի մօտ էլ ստուգումներ իրականացւում են` ստուգումների կազմակերպման եւ անցկացման օրէնքի պահանջներին համապատասխան: Ին՞չ գիտէք, որ ոչ մի խախտում չի գտնւում: Գիտէք, որ մի քանի օր առաջ «Նատալի ֆարմին» 50 մլն տուգանեցին, կամ նոյն CPS-ին 100 մլն տուգանել է: Այն, ինչը որ կապուած է որոշակի մարդկանց հետ, ովքեր այսօր յամենայնդէպս իշխանական դաշտում չեն գործում, միանգամից տեղափոխում ենք քաղաքական հարթութիւն կամ իրենց քաղաքական հայեացքները չկիսելու հետ կապուած հարցապնդումներ ենք անում»: Հռիփսիմէ ՋԷԲԵՋԵԱՆ «Առաւօտ»
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը