Տօն` արուամոլների եւ լեսբուհիների պատուին


Տօն` արուամոլների եւ լեսբուհիների պատուին

  • 15-06-2012 13:13:39   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Պենտագոնը պատմութեան մէջ առաջին անգամ տօն կը կազմակերպի համասեռամոլների պատուին Պենտագոնն իր պատմութեան մէջ առաջին անգամ այս ամսին տօն կը կազմակերպի արուամոլների եւ լեսբուհիների պատուին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` յղում անելով ՌԻԱՅ Նովոստիին, յունիսի 14-ին հաղորդել Է Hill թերթը` վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչ Էյլին Լայնեզին: Լայնեզի խօսքով` միջոցառման մանրամասներն առայժմ մշակւում են, բայց արդէն յայտնի Է, որ այն տեղի կ'ունենայ այսպէս կոչուած «ԼԱԲՏ»-ի (լեսբուհիների, արուամոլների, բի- եւ տրանսսեքսուալների) միամսեակի շրջանակներում եւ կազմակերպուած կը լինի զինուած ուժերում ոչ աւանդական սեռական կողմնորոշման ներկայացուցիչների ծառայութեան սահմանափակումների վերացման առաջին տարեդարձի առթիւ: Յունիսին ԱՄՆ-ի շատ քաղաքներում տեղի են ունենում գեյ-շքերթներ, շատ ռեստորաններ եւ ակումբներ զարդարուած են բազմագոյն դրօշներով, իսկ քաղաքական գործիչներն իրար հերթ չտալով հանդէս են գալիս համասեռամոլների իրաւունքների պաշտպանութեամբ:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը