Որոշում է կայացուել լուծարել Եգիպտոսի խորհրդարանը


Որոշում է կայացուել լուծարել Եգիպտոսի խորհրդարանը

  • 15-06-2012 13:22:10   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Եգիպտոսի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել լուծարել անցած տարի կազմաւորուած խորհրդարանը` նշելով, որ ընտրուած աթոռների մէկ երրորդն ապօրինի է: Ինչպէս հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով եգիպտական լրատուամիջոցները, Սահմանադրական դատարանի նախագահ Ֆարուկ Սուլթանը յայտնել է, որ խորհրդարանական ընտրութիւնները հակասահմանադրական են եղել: Դատարանի որոշումը, սակայն, բողոքի ալիք է բարձրացրել Եգիպտոսում: «Ապրիլի 6»շարժումը յայտարարել է, որ Սահմանադրական դատարանի այդ որոշումը յեղափոխական ուժերին դրդում է նոր քայլերի: Եգիպտոսում խորհրդարանական ընտութիւններն կայացել են 2011թ.-ի վերջին եւ 2012թ.-ի սկզբին: Վերջնական արդիւնքների համաձայն` յաղթել են իսլամիստները: «Արմենպրես»
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը