Մեկնարկել է խմելու ջրի ցանցի վերակառուցման երկրորդ փուլը` Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում
15-06-2012 15:59:09 | | Տնտեսութիւն
Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում մեկնարկել է խմելու ջրի ցանցի վերակառուցման երկրորդ փուլը:
Յիշեցնենք, որ օրեր առաջ «Հայաստան»հիմնադրամը հանդիսաւորութեամբ ազդարարեց ծրագրի առաջին փուլի աւարտը, որի արդիւնքում քաղաքի բնակչութեան շուրջ երկու երրորդն այսօր ունի կանոնաւոր ջրամատակարարում: Աշխատանքների 2-րդ եւ 3-րդ փուլերի աւարտին քաղաքն ամբողջութեամբ կ'ունենայ բարելաւուած ջրամատակարարում:
Ֆինանսաւորումը` Հիմնադրամի պատուոյ անդամ, «Տաշիր-գրուպ» ընկերութեան նախագահ Սամուէլ Կարապետեան
Ծրագրի պատասխանատու` Յակոբ Գիւլգիւլեան
Հասարակայնութեան հետ կապերի բաժին -
15.06.2012