Սերգեյ Համբարձումեանը որպէս բողոքի նշան դուրս է գալիս Սեւանայ լճի յանձնաժողովի կազմից


Սերգեյ Համբարձումեանը որպէս բողոքի նշան դուրս է գալիս Սեւանայ լճի յանձնաժողովի կազմից

  • 15-06-2012 17:17:39   | Հայաստան  |  Հասարակութիւն

«Էկոլուր»տեղեկատուական ՀԿ-ն տեղեկացնում է, որ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումեանը որպէս բողոքի նշան դուրս է գալիս սեւանայ լճի յանձնաժողովի կազմից: Սեւանայ լճից ջրի բացթողման օրէնքով սահմանուած չափաքանակն աւելացնելու ՀՀ կառավարութեան մտադրութեան հետ կապուած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումեանը որոշում է ընդունել դուրս գալ Սեւանայ լճի պահպանութեան փորձագիտական յանձնաժողովի կազմից: Նրա յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասուած է. «ես ուզում եմ ապրել, որ Սեւանի թերակղզին Կղզի տեսնեմ: Ովքեր ուզում են ապրել եւ Սեւանի թերակղզին միշտ թերակղզի տեսնել, թող հասկանան, որ, ըստ իս, դա առնուազն բարբարոսութիւն էէ,- նշում է ակադեմիկոս Համբարձումեանը եւ խնդրում իրեն հանել փորձագիտական յանձնաժողովի կազմից: Յիշեցնենք, որ ՀՀ կառավարութիւնը յունիսի 14-ի նիստում հաւանութեան արժանացրեց «Սեւանայ լճի մասին ՀՀ օրէնքում լրացում կատարելու մասին» եւ «Սեւանայ լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին ՀՀ օրէնքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրէնքների նախագծերը, որոնց համաձայն` լճից ջրի բացթողման համար սահմանուած առաւելագոյն 170 միլիոն խմ ծաւալը կը հասցուի 320 միլիոն խմ-ի:
  -   Հասարակութիւն