«Էկոլուր»-ի բաց նամակը «Գէոթիմ»ՓԲԸ-ին


«Էկոլուր»-ի բաց նամակը «Գէոթիմ»ՓԲԸ-ին

  • 16-06-2012 14:09:17   | Հայաստան  |  Հասարակութիւն

«Էկոլուր» տեղեկատուական ՀԿ-ն «Գէոթիմ» ՓԲԸ-ից նամակ է ստացել ընկերութեան տնօրէն Հայկ Ալոյեանի ստորագրութեամբ: Ընկերութեան 11.06.2012թ. Հ/Ա– 2012/27 նամակում գրուած է. ««Էկոլուր» տեղեկատուական ՀԿ-ի նախագահ` տ-ին Ինգա Զառաֆեանին Պահանջ (2012 թուականի մայիսի 21-ին հրապարակուած տեղեկութիւնները հերքելու մասին) «Յայտնում ենք, որ սոյն թուականի մայիսի 21-ին Աւիատրանս հիւրանոցում տեղի ունեցած քննարկման ժամանակ անձամբ Ձեր կողմից հրապարակայնօրէն հնչեցուել են ՓԲԸ-ի հասցէին բացայայտ սուտ, կեղծ եւ «Գէոթիմ» ՓԲԸ-ի գործարար համբաւը արատաւորող արատայայտութիւններ, մասնաւորապէս` մէջբերւում է տառացի. «...Ուրեմն կոմպանիան «Գէոթիմ» ընկերութիւնը 2009 թուականին մի հատ ՇՄԱԳԻ դրական եզրակացաթիւն ստացել է: Մենք լաւ ուսումնասիրել ենք եւ էտ ՇՄԱԳ եւ արձանագրութիւնը հասարակական լսումների, որը ընդհանրապէս ռիսկերը չեն ներկայացնում` ներկայացուած չեն ռիսկերը: Բայց քանի որ նրանք չեն շահագործել այդ փոքր տեղամաս դա վերաբերւում է Տիգրանես տեղամասին, եւ ուզում եմ ասել դա արդէն իսկ Կոմպանիայի ոճն է, այսինքն նրանք վերահսկում են շատ մեծ տարածք, բայց մաս-մաս այդպիսի ՇՄԱԳ– երն են ներկայացւում, բայց այս անգամ նրանք փորձել են ներկայացնել այդպիսի ընդլայնուած նախագիծը: Եւ հէնց այդ նախագծի վերաբերեալ շատ մեծ հակասաթիւն կայ, որովհետեւ, եթէ դուք մտնէք նախարարութեան կայքը դուք կը տեսնէք էնտեղ երկու նախագիծ: Մի նախագծում ցիանային եւ շատ վտանգաւոր ձեռնարկութեան մասին խօսք կայ, միւսում` չկայ: Եւ պարզ է արդէն դարձել, որ էտ առանց ցիանի մասին դա է քննարկուել եւ անցել հասարակական լսումներ: Միւս կողմից պարզուեց, պարզ չդարձաւ ինչպէս են, քանի որ Լիդիանը յայտարարեց, որ նրանք, քանի որ նրանք ստացել են ցիանի համար դրական եզրակացութիւն նախարարութեան կողմից, ոչ մի հասարակական լսում դա չի անցել, նախարարը պատասխանեց, որ այդպիսի դրական եզրակացութիւն չկայ, այդպէս էլ մենք չհասկացանք: Մենք հասկանում ենք, որ ընդեղ ինչ որ խաղ է գնում, որի կանոններր մեզ համար մօտաւորապէս պարզ են, բայց ինչայ կատարւում էտ խաղի մէջ մենք չենք պարզել......է, մէջբերման աւարտ: Այսպէս, «գէոթիմ» ՓԲԸ-ի գործարար համբաւը արատաւորող արտայայտութիւններն են, մասեւաւորապէս` «Ուզում եմ ասել դա արդէն իսկ Կոմպանիայի ոճն է, այսինքն նրանք վերահսկում են շատ մեծ տարածք, բայց մաս-մաս այդպիսի Շմագ-երն են ներկայացւումե «մենք հասկանում ենք, որ ընդեղ ինչ որ խաղ է գնում, որի կանոնները մեզ համար մօտաւորապէս պարզ են» բացայայտ սուտ եւ կեղծ տեղեկութիւններն են, մասնաւորապէս` «...Հէնց այդ նախագծի վերաբերեալ շատ մեծ հակասութիւն կայ: մի նախագծում ցիանային եւ շատ վտանգաւոր ձեռնարկութեան մասին խօսք կայ, միւսում` չկայ: Եւ պարզ է արդէն դարձնել, որ էտ առանց ցիանի մասին դա է քննարկուել եւ անցել հասարակական լսումներ: Միւս կողմից պարզուեց, պարզ չդարձաւ ինչպէս են, քանի որ Լիդիանը յայտարարեց, որ նրանք, քանի որ նրանք ստացել են ցիանի համար դրական եզրակացութիւն նախարարութեան կողմից, ոչ մի հասարակական լսում դա չի անցել»: Նշուած արտայայտութիւնները տեսաձայնագրուել են, իսկ «ջերմուկը ազգային պարկ է դառնալուե տեսագրութիւնը տեղադրուել է «Էկոլուր» ՀԿ-ի պաշտօնական կայքէջում: Աւելին` այն արդէն առկայ է «Youtube» կայքում, որը այս նամակի պատրաստման պահին դիտել են շուրջ 197 անձ: Այդ իսկ նպատակով սոյն գրութեամբ պահանջում ենք «Զանգուածային լրատուութեան մասին»ՀՀ օրէնքի 8-րդ յօդուածով սահմանուած կարգով եւ ժամկէտներում հրապարակայնօրէն հերքել մեր ընկերութեան գործարար համբաւը արատաւորող եւ զրպարտութիւն պարունակող վերոգրեալում յիշատակուած արտայայտութիւնները ամբողջութեամբ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ եթէ «Էկոլուր»տեղեկատուական ՀԿ-ն «Զանզուածային լրատուութեան մասին» ՀՀ օրէնքի 8-րդ յօդուածով սահմանուած կարգով եւ ժամկէտներում չհերքի մեր ըեկերութեան գործարար համբաւր արատաւորող եւ զրպարտութիւ?ն պարունակող վերոգրեալում յիշատակուած արտայայտութիւները, ապա «Գէոթիմ» ՓԲԸ-ն ստիպուած կը լինի ՀՀ օրէնսդրութեամբ սահմանուած կարգով իր իրաւունքները վերականգնելու եւ հասցուած վնասներր բռնագանձելու պահանջով դիմել դատարան»: «Էկոլուր»-ը յիշեցնում է, որ, ի պատասխան մայիսի 21-ի քննարկման, «Գէոթիմ» ընկերութիւնը լրատուամիջոցներին տարածել է պաշտօնական մամլոյ հաղորդագրութիւն, որտեղ կէտ առ կէտ մեկնաբանել է «Էկոլուր»-ի նախագահ Ինգա Զարաֆեանի արտայայտած կարծիքը: Մամլոյ հաղորդագրութեան մէջ առկայ էր հետեւեալ արտայայտութիւնը. «Կարծում ենք, որ «Էկոլուր»ՀԿ-ի որոշ մեկնաբանութիւնները միտումնաւոր ոչ ճշգրիտ եւ զրպարտչական էինէ: մայիսի 25-ին «էկոլուրե-ը «Գէոթիմ»-ի պատասխանը տեղադրեց իր կայքում (http://www.ecolur.org/hy/news/mining/geoteam-company-accusing-ngos-of-bias/3861/): Այդպիսով, յունիսի 11-ի նամակում նշուած «Գէոթիմ» ընկերութեան պահանջն արդէն իսկ կատարուած է` համաձայն «Էկոլուր»-ի ընդունած քաղաքականութեան, ըստ որի` բոլոր շահագրգիռ կողմերը` այդ թւում «Գէոթիմ» ընկերութիւնը, կարող են իրենց սեփական դիրքորոշումն արտայայտել «Էկոլուր»-ի www.ecolur.org կայքի էջերում: Նշենք, որ «Զանգուածային լրատուութեան մասին» ՀՀ օրէնքի 8-րդ յօդուածի, որին յղում է անում ընկերութիւնը, 5-րդ կէտի համաձայն` «լրատուական գործունէութիւն իրականացնողը կարող է պատասխանի հրապարակումը զուգակցել կամ չզուգակցել հերքումով: Հերքման պահանջը բաւարարուած է համարւում պատասխանի հրապարակումովէ: Այդպիսով, իր հրապարակմամբ «Էկոլուր»-ը բաւարարել է ընկերութեան հերքման պահանջը: «Գէոթիմ»-ը հրապարակայնօրէն «էկոլուր»-ին մեղադրում է զրպարտութեան մէջ, որը, ՀՀ քրէական օրէնսգրքի 135 յօդուածի համաձայն, ուրիշի պատիւն ու արժանապատուութիւնը նուաստացնող կամ բարի համբաւն արատաւորող ակնյայտ սուտ տեղեկութիւններ տարածելն է: Սակայն արտայայտած կարծիքը նպատակ չի հետապնդել արատաւորելու ընկերութեան համբաւը, այլ նպատակ է ունեցել վեր հանելու Ամուլսարի նախագծի ռիսկերը եւ բոլոր շահագրգիռ կողմերի դիրքորոշումները: Այն չի պարունակում զրպարտութիւն, վարկաբեկող եւ սուտ տեղեկատուութիւն չէ: Նաեւ նշենք, որ սա «Էկոլուր»-ին ուղղուած արդէն երրորդ նամակն է, որոնցով ընկերութիւնը պահանջում է հրաժարուել արտայայտած կարծիքից եւ սպառնում է դատարանի միջոցով բռնագանձել պատճառուած վնասը: «Էկոլուր»-ը կարծում է, որ այդ կերպ «գէոթիմէ ընկերութիւնը փորձում է ճնշում գործադրել «Էկոլուր»-ի նկատմամբ, հանդէս է գալիս վարկաբեկող յայտարարութիւններով եւ մեղադրանքներով մեր հասցէին` դրա համար չունենալով որեւէ ապացոյց եւ հիմնաւորում: մեր հերթին յայտարարում ենք, որ արտայայտած կարծիքն ունի հետեւեալ հիմնաւորումը: ամուլսարի Տիգրանես տեղամասի շահագործման առաջին նախագիծը «Գէոթիմ» ընկերութիւնը ներկայցրել է 2009թ. եւ ստացել է ՀՀ բնապահպանութեան նախարարութեան շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան փորձաքննութեան դրական եզրակացութիւն: Ինչ վերաբերում է Ամուլսարի ոսկու հանքավայրի ընդլայնման ծրագրին, ապա 2012թ. ապրիլի 18-ին ՀՀ բնապահպանութեան նախարարի մօտ տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ ՀՀ բնապահպանութեան նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապեանը դիմեց «Գէոթիմ» եւ «Lydian Internationalե ընկերութիւններին. «Դուք հանքավայրը սկսելու էք շահագործել առանց հանքանիւթի վերամշակման նախագծի (խօսքը ցիանային արտադրութեան մասին է) հաստատման՞»: «Lydian International» ընկերութեան գլխաւոր տնօրէն Թիմըթի Քաֆլինը պատասխանեց. «առաջին թոյլտւությունը` ըստ ՀՀ օրէնսդրութեան, բաց հանքի թոյլտւությունն է եւ դատարկ ապարների: Այնուհանդերձ, պէտք է համաձայնութիւն ձեռք բերենք լեռնայատկացման ընդհանուր նախագծի վերաբերեալ, որն արդէն նախնական փուլում արուել է: Այնուհետեւ հասնում ենք մանրամասն ինժեներական նախագծին, որը 6 միլիոն դոլլարի ներդրում է: Բնական է, որ մինչեւ մենք չիմանանք, որ ամբողջ թոյլտւությունները ստացուել է, մենք չենք կարող այդ 6 միլիոնը ներդնել…է: Նախարար Արամ Յարութիւնեանը քննարկման ժամանակ հարց ուղղեց փորձագէտին. «ինձ անհանգստացնում է, չէ որ այնտեղ տուրիստական գօտի է, եւ մենք համաձայնուել ենք, որպէսզի 24,6 հա-ի վրայ իրենք գործունէութիւն ծաւալէին եւ ընդլայնման նախագիծ չներկայացնէին: Ինչու՞ է այս տարածքը 12 անգամ աւելացել: Ես ուզում եմ, որ Դուք ասէք որպէս անկախ փորձագէտ: Եւ երկրորդ, երկու անգամ աւելացել է իրենց հանքաքարի կորզումը, եւ 3-րդ, Դուք` որպէս պրոֆէսիոնալ մասնագէտ, կարո՞ղ էք պատասխանել, ինչու՞ ամբողջ ցիկլը չեն փակում, ինչի՞ են կամաց-կամաց, քայլ-քայլ մեզ կոխում մի բանի մէջ, որից երբեք էլ չենք կարող դուրս գալ: Այսինքն, ամբողջ ցիկլը պատրաստ լինի, ամբողջը դնենք, քննարկենք եւ ֆաբրիկան եւ,.. որովհետեւ պայմանական հնարաւոր է չէ, որ այնտեղ ոսկու կորզումը տարբեր քիմիական նիւթերի միջոցով իրականացնեն, մասնաւորապէս ցիանը: … Այնտեղ էլ մենք ունենք Սպանդարեանի ջրամբարը, որ ամէն գնով ես չէի ուզենայ, որ Սպանդարեանի ջրամբարի յարակից տարածքում ցիանի օգտագործմամբ կորզում անեն»: Մեր մէջ հարց է առաջանում, թէ ինչպէս է ստացուել Բնապահպանութեան նախարարութեան եզրակացութիւնը ցիանային արտադրութեան մասին, երբ «Գէոթիմ»ընկերութիւնն իր պաշտօնական մամլոյ հաղորդագրութեան մէջ պնդում է. «հանքաքարի վերամշակման ՇՄԱԳ-ում յստակօրէն ներկայացուած է հեղուկ նատրիումի ցիանիդի լուծոյթի օգտագործումը եւ կ'ոյտային տարրալուացման գործընթացը «ամուլսարէ նախագծի համար: Տուեալ ՇՄԱԳ -ի վերաբերեալ հանրային լսումները տեղի են ունեցել 2011 թուականի նոյեմբերի 28-ին` Գորայք համայնքում, ինչի մասին յայտարարութիւնը մէկ ամիս առաջ տպագրուել է «Ազգ» օրաթերթում: Բացի թերթի յայտարարութիւնից, լսումների վերաբերեալ առաջին ծանուցումն արուել է սեպտեմբերին ընկերութեան ամսական տեղեկագրի միջոցով եւ տեղադրուել է մեր կայքում: Լսումների մասին տեղեկատուութիւնը եւ վայրը հաստատուել են նոյն ձեւով 2011թ. հոկտեմբերին: ՇՄԱԳ -ը հաստատուել է 2011 թուականի դեկտեմբերի 5-ին»(http://www.ecolur.org/hy/news/mining/geoteam-company-accusing-ngos-of-bias/3861/, http://www.mediamax.am/am/news/business/5062/ ): մեր կողմից նշենք, որ 2011թ. նոյեմբերի 28-ին «գէոթիմէ ընկերութեան ղեկավարները հանրային քննարկում անցկացրեցին Ջերմուկ քաղաքում (http://www.youtube.com/watch?v=0XlmgAGY-fg&feature=player_embedded ), եւ հարցը, թէ ով այդ նոյն օրը հասարակական լսումներ անցկացրեց Գորայքում, մնում է բաց: Այդ հարցը «Էկոլուր»-ը փորձեց պարզել ՀՀ բնապահպանութեան նախարարութիւնից եւ խնդրեց տրամադրել հետեւեալ տեղեկատուութիւնը`արդեօք ցիանային արտադրութեան վերաբերեալ հասարակական լսումներ անցկացուե՞լ են: Նաեւ խնդրել էինք տրամադրել հասարակական լսումների արձանագրութիւնը եւ տուեալներ այն մասին, թէ արդեօք ցիանային արտադրութեան վերաբերեալ ՇՄԱԳ -ը առանձնացուել է «Գէոթիմ» ՓԲԸ-ի ներկայացրած ընդհանուր ՇՄԱԳ -ից: Նախարարութեան պատասխանում գրուած է` նայէք www.mnp.am կայքը, եւ վերջ: Իսկ նախարարութեան կայքում տեղադրուած են Ամուլսարի վերաբերեալ երեք նախագծէր: Առաջին նախագծում` «ամուլսարի հանքավայրի ոսկու արդիւնահանման բացահանքի ընդլայնման նախագիծը», որ տեղադրուած է 07.03.2012թ., որեւէ խօսք չկայ ցիանային արտադրութեան մասին: Երկրորդ փաստաթղթում` «ամուլսարի ոսկէեր քվարցիտների հանքավայր նախագիծէ, որը տեղադրուել է 20.04.2012թ-ին, նոյնպէս խօսք չկայ ցիանային արտադրութեան մասին: Երրորդ փաստաթուղթը` «ամուլսարի յարակից տարածքում նախատեսուող ոսկու կորզման կ'ոյտային տարրալուացման ծրագիրէ, նկարագրում է ցիանային արտադրութիւնը, սակայն չկայ ամսաթիւ, եւ չկայ տեղեկատուութիւն հասարակական լսումների մասին: Բացի այդ, ս.թ. ապրիլի 18-ին ՀՀ բնապահպանութեան նախարարութիւնում տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ ՀՀ բնապահպանութեան նախարար Արամ Յարութիւնեանը յայտարարեց, որ ցիանային արտադրութեան վերաբերեալ եզրակացութիւն դեռ չի տրուել: նշենք, որ ՀՀ բնապահպանութեան նախարարութիւնն իր կայքում տեղադրում է հասարակական լսումների անցկացման մասին բոլոր յայտարարութիւնները եւ տրամադրում է տեղեկատուութիւն, թէ ինչպէս կարելի է ծանօթանալ նախագծին` լսումներին մասնակցելու համար: Դա բնապահպանական փորձաքննութեան անցկացման պաշտօնական գործընթաց է, ինչը ցիանային արտադրութեան դէպքում չի արուել: Միւս կողմից 2012թ. մարտի 12-ին «Lydian Internationalէ ընկերութիւնն արտասահմանեան կայքերի շրջանում տարածել է մամլոյ հաղորդագրութիւն (ոչ հայաստանեան լրատուամիջոցներին), որում ասւում է, որ ցիանային արտադրութեան նախագիծը ստացել է ՀՀ բնապահպանութեան նախարարութեան հաւանութիւնը (http://www.lydianinternational.co.uk/press-releases/2012-03-12/lydian-receives-environmental-approval-for-processing-at-amulsar-using-heap-leach-technology): Միեւնոյն օրը Վայոց ձորի մարզի Սարաւան գիւղում «Գէոթիմ» ընկերութիւնն անցկացրեց «ամուլսարի հանքավայրի ոսկու արդիւնահանման բացահանքի ընդլայնման նախագծի» վերաբերեալ հասարակական լսումներ, որում ցիանային արտադրութեանը վերաբերող հատուածը բացակայում էր: Վերոշարադրեալը հիմք է տալիս կարծելու, որ հասարակայնութիւնն ունի ծայրայեղ հակասական տեղեկատուութիւն ցիանային արտադրութեան թոյլտուութեան գործընթացի վերաբերեալ եւ Ամուլսարի նախագծի տարբեր տարբերակների վերաբերեալ, որոնք ներկայացւում են հանրային քննարկման: Բայց չէ որ խօսքը շրջակայ միջավայրին եւ մարդկանց առողջութեանը սպառնացող ռիսկերի մասին է, որոնք կապուած են հանքարդիւնաբերական օբյեկտների հետ: այդ ռիսկերն են` - արդիւնաբերական թափօններով ջրային ռեսուրսների` Սպանդարեանի եւ Կեչուտի ջրամբարների, Որոտան եւ Արփա գետերի ջրահաւաք աւազանի եւ, վերջնական արդիւնքում, Սեւանայ լճի աղտոտման վտանգ - ռադիացիոն ռիսկերի վտանգ` կապուած նրա հետ, որ Ամուլսարից 5կմ հեռաւորութեան վրայ գտնւում է Ամուլսարի ուրանային երեւակումը - բաց հանքի պայթեցումներից Ջերմուկ հանքային ջրի կորստի կամ բաղադրակազմի փոփոխութեան վտանգ - ռիսկեր` կապուած միլիոնաւոր տոննաների հասնող լցակոյտերի կուտակման եւ ցիանային արտադրութեան հետ - «Ջերմուկ» բրենդի` որպէս առողջարանային գօտու կենտրոնի կորստի վտանգը, որի զարգացման ռազմավարութիւնը հաստատուած է կառավարութեան որոշմամբ, եւ որտեղ արդէն միլիոնների ներդրումներ են արուել - կենսաբազմազանութեան կորստի` մասնաւորապէս, Կարմիր գրքում գրանցուած տեսակների կորստի վտանգ - բնակչութեան առողջութեան համար ռիսկեր: այդ ռիսկերի մասին խօսում է հասարակայանութիւնը: «էկոլուրե-ի նիւթերում արտացոլուած է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտութեան ինստիտուտի գլխաւոր մասնագէտ, երկրաբանական գիտութիւնների դոկտոր Հրաչեայ Աւագեանի, երկրաբանական գիտութիւնների թեկնածու, հիդրոերկրաբան Ռուբեն Եադոյեանի, ինժիներ-հիդրոլոգ Քնարիկ Յովհաննիսեանի, կենսաբանական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր, Հայաստանի կարմիր գրքի հեղինակներից Էլէոնորայ Գաբրիէլեանի, WWF-Armenia-ի տնօրէն, կենսաբանական գիտութիւնների թեկնածու Կարէն Մանուէլեանի, WWF-Armenia-ի փորձագէտ, դաշտային հետազօտող Ալեքսանդր Մալխասեանի, «Հայաստանի անտառներ»ՀԿ-ի տնօրէն, իրաւաբան Նազելի Վարդանեանի, աշխարհագրագէտ Լեւոն Գալստեանի, ՀՀ ԱՆ կուրօրտաբանութեան եւ ֆիզիկական բժշկութեան գիտահետազօտական ինստիտուտի բնական բուժական ռեսուրսների ուսումնասիրութեան եւ էկոլոգիական բժշկութեան կենտրոնի ղեկավար Կ'արինէ Մայսուրեանի, քիմիական գիտութիւնների թեկնածու, «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիէլեանի, «Թռչնասէրների կ'ենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամեանի, «Հայ կանայք յանուն առողջութեան եւ առողջ շրջակայ միջավայրի» ՀԿ-ի բժիշկ-փորձագէտ Քնարիկ Գրիգորեանի, «Ջերմուկը հանք չի դառնա», «Թռչկան», «Փրկենք Թեղուտը», քաղաքացիական-հասարակական նախաձեռնութիւնների, «Ժառանգութիւն» եւ ՀԱԿ քաղաքական կազմակեպութիւնների, Ջերմուկի երեք առողջարանային համալիրների ղեկավարների եւ բժիշկների, Ջերմուկի քաղաքապետարանի կարծիքը: www.ecolur.org կայքում տեղադրուած են նիւթեր, որոնք արտացոլում են նաեւ ՀՀ Բնապահպանութեան նախարարութեան դիրքորոշումը (ՀՀ բնապահպանութեան նախարար Արամ Յարութիւնեանի, նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապեանի խօսքը, «Էկոլուր»-ի հարցումներին ուղղուած նախարարութեան աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումեանի ստորագրութեամբ պաշտօնական պատասխանները, ՇՄԱԳ -ը, հասարակական լսումներից պաշտօնական արձանագրութիւններ) «Lydian International» ընկերութեան գլխաւոր տնօրէն Թիմըթի Քաֆլինի, «Գէոթիմ» ընկերութեան տնօրէն Հայկ Ալոյեանի, գլխաւոր էկոլոգ Արմէն Ստեփանեանի, ՇՄԱԳ -ը պատրաստած ընկերութեան փորձագէտների` ինժեներ-հիդրոլոգ Վալերիպռազեանի, Վռամ Թեւոսեանի, Կարէն Աղաբաբեանի դիրքորոշումը եւ մեկնաբանութիւնները, ընկերութեան պաշտօնական մամլոյ հաղորդագրութիւնները, որոնք ուղղուած են եղել հասարակայնութեան, այդ թւում «էկոլուրե-ի հասցէին, «գէոթիմէ ընկերութեան գլխաւոր բաժնետէրերի` Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի (EBRD) եւ Համաշխարհային բանկի մէջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) դիրքորոշումը: «Գէոթիմ» ընկերութիւնը յայտարարում է, որ հաւատարիմ է միջազգային չափանիշներին, որոնք միջազգային ֆինանսական կազմակերպութիւններ EBRD-ի եւ IFC-ի քաղաքականութիւնն են: Այս կապակցութեամբ նշենք, որ EBRD-ի տնօրինութիւնը 2012թ. Լոնդոնում տեղի ունեցած տարեկան ժողովի ընթացքում եւս մէկ անգամ յայտարարեց իր նախագծերի սոցիալական եւ էկոլոգիական պատասխանատուութեան սկզբունքների մասին, իսկ հասարակայնութեան հետ երկխօսութեան ժամանակ պատասխանատու անձիք պնդեցին, որ մտադիր են լեռնահանքային ոլորտ ներմուծել եւրոպական լաւագոյն չափանիշները: Կոչ ենք անում «Գէոթիմ» ընկերութեանը ռիսկերի մասին ահազանգող եւ Ամուլսարի նախագծի առաջ իր պահանջներն առաջադրող հասարակայնութեանը սպառնալու փոխարէն անցնել երկխօսութեան: Միաժամանակ դիմում ենք «Lydian International» ընկերութեանը, որը «գէոթիմե-ի 95% բաժնետոմսերի սեփականատէրն է, ինչպէս նաեւ զարգացման միջազգային ֆինանսական ինստիտուտներին, որոնք «Lydian International»-ի բաժնետոմսերի սեփականատէրեր են, որպէսզի կիսեն էկոլոգիական եւ սոցիալական ռիսկերի նուազեցմանն ուղղուած սկզբունքների կատարման պատասխանատուութիւնը եւ ապահովեն հասրակայնութեան մասնակցութիւնը էկոլոգիապէս կարեւոր որոշումների ընդունման գործընթացին»:
  -   Հասարակութիւն