Կատարելագործուած ինտերնետ-փաթեթներ կանխավճարային բաժանորդների համար
18-06-2012 13:50:30 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
18-ը յունիսի, 2012թ., Երեւան, Հայաստան ՎիւաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերութիւնը, ուրախ է ներկայացնել նոր` կատարելագործուած ինտերնետ-փաթեթներ կանխավճարային բաժանորդների համար: Այժմ բաժանորդներն ունեն փաթեթների աւելի լայն ընտրութիւն եւ աւելի շատ ինտերնետ եւ անվճար ներցանցային խօսելաժամանակ նախկին գնի դիմաց:
Մասնաւորապէս, այժմ կարելի է ակտիւացնել նոր` «inet 5» փաթեթը: Բացի այդ, 400 դրամի դիմաց տրամադրուող փաթեթը նախկին 20-ի փոխարէն ներառում է 25 ՄԲ, ինչպէս նաեւ 25 րոպէ անվճար ներցանցային խօսելաժամանակ: «inet 200»-ի փոխարէն 2500 դրամով կարելի է ակտիւացնել «inet 250» փաթեթը, որը ներառում է 150-ի փոխարէն 250 ներցանցային րոպէ: Եւ վերջապէս «inet 1000»փաթեթի շրջանակում նախկին 500-ի փոխարէն տրամադրւում է 1000 անվճար ներցանցային րոպէ:
Փաթեթ Փաթեթի չափ
(ՄԲ) Անվճար խօսելաժամանակ
(րոպէ) Փաթեթի արժէք
(դրամ)
«inet 5» 5 0 100
«inet 25» 25 25 400
«inet 100» 100 100 1500
«inet 250» 250 250 2500
«inet 1000» 1000 1000 6000
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Յիշեցնենք, որ ինտերնետ-փաթեթ կարելի է ակտիւացնել ուղարկելով *477*փաթեթի չափը# հրահանգը: Իսկ չօգտագործած Մբ-երն ու խօսելաժամանակը, ինչպէս նաեւ փաթեթի վաւերականութեան ժամկէտը ճշտելու համար անհրաժեշտ է ուղարկել *477# հրահանգը:
Մանրամասն տեղեկութիւններ ստանալու համար կարելի է օգտուել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախօսահամարով, հաղորդակցուել մեզ հետ «111 օնլայնէ պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մէկը: