Շփոթմունք` Ամուլսարի խնդրի շուրջ


Շփոթմունք` Ամուլսարի խնդրի շուրջ

  • 18-06-2012 16:31:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Բնապահպան Ս. Ադամեանի նամակը «յակոբեան Կ'ենտրոն-իէ աշխատակիցներին. «Յարգելի «Յակոբեան Կ'ենտրոն-ի» աշխատակիցնէր, Ձեր տուած հարցազրոյցը, Ամուլսարի խնդրի հետ կապուած, մեզ գցեց շփոթմունքի մէջ: դուք ասում էք, որ տարածքում կան 56 տեսակի թռչնատեսակներ, իսկ յարակից տարածքներում ինչպէս դուք էք պնդում, յարգելի «բնապահպաններ»բնադրուող գիշատիչ թռչունների մի մասը գրանցուած է կարմիր գրքում եւ ժամանակ առ ժամանակ այդ տարածքը օգտագործում է որպէս կերակրման վայր, սրանք լուրջ գիտական հետազօտութիւններ են, որոնք ցաւօք սրտի չեն ծառայի իրենց բուն նպատակին, որովհետեւ Դուք յարգելի "գիտնականներ" , այն ու ամենայնիւ տարօրինակ հետեւութիւն արեցիք այս ամէնից : Մէջբերում եմ “econews” – ի տարածած լրատուութիւնից «Չնայած նշւում է, որ այնտեղ կարմիր գրքում գրանցուած թռչուն չկայ, սակայն մասնակիցների կարծիքով` խնդիրը ոչ թէ առանձին թռչնատեսակների, այլ ընդհանրապէս էկոհամակարգի խախտումն է: Կարէն Աղաբաբեանը պատասխանեց, որ այդ տրամաբանութեամբ առաջնորդուելով` պէտք է արգելուի ցանակացած հանքի շահագործումը:է Յարգելի Յակոբեան կենտրոնի մասնագէտներ, ինչքանով, որ ես եմ տեղեկացուած Ձեր առաքելութիւնն է ուսումնասիրել եւ պաշտպանել շրջակայ միջավայրը, աշխատել հանրութեան հետ այլ ոչ թէ զբաղուել բնաաւեր կազմակերպութիւնների շահերի պաշտպանութեամբ, որոշակի գումարի դիմաց: Մեր կարծիքով Դուք շրջանցում էք Ձեր գործողութիւններով Ամերիկեան համալսարանի Յակոբեան կենտրոնի առաքելութիւնը: Եթէ միայն յարգարժան, հանգուցեալ բարերար եւ բարեգործ պարոն Ս. Յակոբեանը լսէր թէ իր նուիրաբերած գումարների դիմաց, դուք ինչով էք զբաղուած, ապա անմիջապէս կը զրկէր Ձեզ " Յակոբեանի կենտրոնը" ներկայացնելու իրաւունքից»: Յարգանքով բնապահպան Ս. Ադամեան
  -   Մամլո հաղորդագրություն