20-06-2012 17:12:13 | | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Երկուշաբթի օրը Շանհայում կայացել է բարեգործական հեղինակաւոր գալայ համերգ, որին մասնակցելու նպատակով Չինաստան էր հրաւիրուել Շառլ Ազնաւուրը:
Երէկ Չինաստանում Հայաստանի դեսպանութեան նախաձեռնութեամբ կազմակերպուել է Ազնաւուրի հանդիպումը շանհայաբնակ հայութեան հետ:
Դեսպան Արմէն Սարգսեանը հիւրին ներկայացրել է հաւաքին ժամանած շուրջ 20 երիտասարդ հայերի, որոնք տարաբնոյթ հարցեր են ուղղել մեծանուն հայրենակցին:
Արտգործնախարարութեան մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան փոխանցմամբ` ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Շառլ Ազնաւուրը խօսել է Հայաստանի, հայապահպանման հարցերի մասին` կարեւորելով երիտասարդութեան դերը երկրի կայացման եւ զարգացման գործում:
«Արձագանք» ռադիօկայան