Վերանորոգման եւ շինարարական աշխատանքներ` Կաթնաղբիւրում


Վերանորոգման եւ շինարարական աշխատանքներ` Կաթնաղբիւրում

  • 20-06-2012 17:36:32   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Յունիսի 20-ին Կաթնաղբիւրի սանիտարական գօտում իրականացուող վերակառուցման աշխատանքների հետեւանքով ժամը 10.00-ից մինչեւ յունիսի 21-ը ժամը 22.00-ն դադարեցուել էր Նոր Նորքի Ջրվէժ, Բանաւան, Մայակ, Բագրեւանդ թաղամասերի, 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգուածների, 9-րդ զանգուածի 6, 21, 22, 27, 33, 34, 35, 36, 42, 43, 44, 45, 46, 46այ շէնքերի եւ յարակից տարածքների ջրամատակարարումը: Օգտուելով ընձեռնուած հնարաւորութիւնից, ընկերութեան “Արեւելք” շահագործման տնօրինութեան “Հիւսիս” տեղամասի մասնագէտները իրենց սպասարկման տարածքում իրականացնում էին մի շարք հրատապ վերանորոգման եւ շինարարական աշխատանքներ:
  -   Տնտեսութիւն