Երաժշտութեան տօն` նուիրուած Փոփ երաժշտութեան 50 ամեակին


Երաժշտութեան տօն` նուիրուած Փոփ երաժշտութեան 50 ամեակին

  • 20-06-2012 17:49:44   | Հայաստան  |  Մշակոյթ

1982թ. յունիսի 21-ից ի վեր, Ֆրանսիայի Մշակոյթի նախարարութիւնն ամէն տարի կազմակերպում է Երաժշտութեան տօնը` միջոցառում, որը համախմբում է երաժիշտների եւ երգիչների` սիրողական թէ պրոֆէսիոնալ, միասին նշելու կենդանի երաժշտութեան տօնը: Այն 2007թուականից ի վեր նշւում է նաեւ Հայաստանում: Միջոցառումները համակարգւում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանութեան, ՀՀ Մշակոյթի նախարարութեան եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից: Այս տարի Երաժշտութեան տօնը նուիրուելու է Փոփ երաժշտութեան 50 ամեակին: 2010թուականից արդէն աւանդաբար Օրանժ Արմէնիայի աջակցութեամբ կազմակերպուող գլխաւոր համերգը կը կայանայ յունիսի 21-ին Ազատութեան հրապարակում, ժամը 19.00-ից 23.00 եւ կը հիւրընկալի Imagine band, Լաւ էլի, Դոգմա, The Beautified Project խմբերին, ինչպէս նաեւ «Հայ Սուպերսթար»նախագծի մասնակիցնէր Իւետայ Տօնոյեանին, Սուսաննա Պետրոսեանին, Րաֆֆի Օհանեանին եւ այլոց :
  -   Մշակոյթ