Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության հայտարարությունը


Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության հայտարարությունը

  • 25-06-2012 20:00:44   | Հայաստան  |  Հասարակութիւն

Խորին ափսոսանքով տեղեկացանք, որ 2012 թ. յունիսի 16-ին լոյս է տեսել Փարիզում հրատարակուող «Աշխարհ» պարբերականի վերջին համարը: թերթը, որը լոյս էր տեսնում 1950 թուականից, վերջնականապէս փակուել է նիւթական միջոցներ չունենալու պատճառով: Սփիւռքի ցանկացած լրատուամիջոցի կորուստը հարուած է ոչ միայն տուեալ երկրի համայնքի համար, այլեւ հայ մշակոյթին ընդհանրապէս: Առաւել եւս, եթէ խօսք է գնում հարուստ աւանդոյթներ ունեցող հայալեզու մամուլի մասին: Ֆրանսահայ համայնքում, որն ի դէպ աշխարհի ամենահայաշատ համայքներից մէկն է, հայկական լրատուամիջոցները ծանր ժամանակներ են ապրում. մի քանի տարի առաջ փակուեց հայալեզու «յառաջե-ը, այժմ` «աշխարհըէ: վատ է վիճակը ֆրանսալեզոյ Magazine France-Armռnie-ում, որը ստիպուած փոխել է ֆորմատը: Նիւթական դժուարութիւններ ունի նաեւ Nouvelles d'Armռnie ամսագիրը: Դժուար պայմաններում է գործում Ֆրանսիայում լուլս տեսնող եւ այս պահին արդէն որպէս հայալեզու մամուլ միակը մնացած «Նոր Եառաջը»: Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութիւնը բազմիցս նշել է Սփիւռքի հայկական լրատուամիջոցներին ՀՀ պետական աջակցութեան ծրագիր ունենալու անհրաժեշտութեան մասին: Ակնյայտ է, որ Հայաստանի իշխանութիւնները չպէտք է Սփիւռքի լրատուամիջոցները դիտարկեն պարզապէս որպէս այլ երկրում գործող մասնաւոր բիզնես, որը պէտք է ապրի եւ գործի զուտ շուկայի օրէնքներով: Այդ լրատուամիջոցների ճնշող մեծամասնութիւնն իր վրայ է վերցրել լեզուի եւ մշակութային ինքնութեան պահպանման, հայապահպանութեան, կրթական խնդիրների լուծման ծանր մի բեռ, աշխատում է ինքնանուիրումով, մեծամասամբ առանց որեւէ նիւթական շահ հետապնդելու եւ մեծ դերակատարութիւն ունի Հայաստան–Սփիւռք գործակցութեան ամրապնդման գործում: Ճիշտ չի լինի պնդել, թէ համազգային խնդիրների տեսանկիւնից Հհ-ում չեն կարեւորում Սփիւռքի հետ այդ գործակցութիւնը: Հայաստան-սփիւռք գործակցութիւնն այնքան է կարեւորուել ՀՀ-ի կողմից, որ ստեղծուել է Սփիւռքի նախարարութիւն, որը կոչուած է ՀՀ Նախագահի ընդհանուր ղեկավարութեամբ մշակել եւ իրականացնել ՀՀ կառավարութեան քաղաքականութիւնը Հայաստանի եւ Սփիւռքի հետ կապերի ամրապնդման, հասարակական կառոյցների հետ գործակցութեան զարգացման, հայապահպանութեան, Սփիւռքի ներուժի յայտնաբերման, հայրենադարձութեան եւ այլ բնագաւառներում: Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութիւնը գտնում է, որ այդ քաղաքականութեան շրջանակներում պէտք է յատուկ մօտեցում ցուցաբերուի Սփիւռքում գործող հայկական մամուլի եւ առանձնապէս հայալեզու մամուլի` որպէս հայապահպանութեան յենասիւներից մէկի նկատմամբ: անհրաժեշտ է այս հարցում փնտրել եւ գտնել խելամիտ լուծումներ Սփիւռքում գործող հեղինակաւոր մամուլի միջոցներին նիւթապէս աջակցելու հարցում` առաւել եւս, որ վերջիններս հանդիսանում են նաեւ ազգային եւ մշակութային մեծագոյն արժէք: Յապաղել այս հարցում այլեւս չի կարելի: Տիգրան Յարութիւնեան Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութեան նախագահ
  -   Հասարակութիւն