Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահէ Նիկոյեանը հանդիպել է Աբովեան- Կորիւն փողոցների խաչմէրուկի գետնանցման տնտեսվարողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկուել է տնտեսվարողների բարձրացրած հարցը: Վերջիններիս ներկայացուել է, որ Երեւանի քաղաքապետարանը ներկայումս մշակւում է մայրաքաղաքի գետնանցումների կառավարման հայեցակարգը: Մինչ այդ, տնտեսվարողներին առաջարկուել է մէկ տարի ժամկէտով վարձակալութեան պայմանագիր կնքել: երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ գետնանցումների կառավարման հայեցակարգի պատրաստ լինելուն պէս կը քննարկուի նաեւ երկարաժամկէտ պայմանագրեր կնքելու հարցը: