Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովուապետական այցով կը մեկնի Ֆրանսիայ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովուապետական այցով կը մեկնի Ֆրանսիայ

  • 25-06-2012 16:05:16   |   |  Հասարակութիւն

Յունիսի 28-ից յուլիսի 4-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովուապետական այցով կը լինի Ֆրանսիայի հայոց թեմում` Մարսելում, ուր կը հանդիսապետի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու օծման 80-ամեակին նուիրուած միջոցառումները: Այցի շրջանակներում Մարսելում Նորին Սրբութիւնը կը մասնակցի նաեւ Հայ Առաքելական եկեղեցու եւրոպական համագումարին, կ'ունենայ պաշտօնական հանդիպումներ քաղաքային իշխանութիւնների, ինչպէս նաեւ Ֆրանսիայի թեմական եւ համայնքային կառոյցների ներկայացուցիչների հետ: Նորին Սրբութեանն ուղեկցելու են գաւազանակիր Տ. Անանիա աբեղայ Ծատուրեանը, կաթողիկոսական գրասենեակի քարտուղարներ Տ. Խորէն քահանայ Կիրակոսեանը, Տ. Ադամ քահանայ Մակարեանը եւ պրոֆէսոր Դաւիթ Մուրադեանը:
  -   Հասարակութիւն