Ստորագրուեց 8 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` Արդշինինուեստբանկի եւ Սեւծովեան առեւտրի եւ զարգացման բանկի մէջեւ


Ստորագրուեց 8 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` Արդշինինուեստբանկի եւ Սեւծովեան առեւտրի եւ զարգացման բանկի մէջեւ

  • 25-06-2012 16:40:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Յունիսի 25-ին արդշինինուեստբանկի եւ Սեւծովեան առեւտրի եւ զարգացման բանկի (ՍԱԶԲ) միջեւ ստորագրուեց 8 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` ուղղուած Հայաստանում հիփոթեքային վարկաւորման համար լրացուցիչ միջոցների տրամադրմանը: Բանկը նշուած վարկային միջոցները կը ներգրաւի առաջիկայ 6 ամիսների ընթացքում եւ բնակչութեանը կը տրամադրի առաւելագոյնը 200,000 ԱՄՆ դոլար սահմանաչափով մատչելի եւ երկարաժամկէտ բնակարանային հիփոթեքային վարկեր: “Բնակարանաշինութիւնը, որը ժամանակին լուրջ խթան հանդիսացաւ Հայաստանի տնտեսական աճի համար, մեծապէս տուժել է վերջին ճգնաժամից: Այս առումով բանկային համակարգը նոյնպէս պատասխանատու է անշարժ գոյքի շուկայի եւ հիփոթեքային վարկաւորման խթանման համար: Սազբ-ի հետ համագործակցութեան շնորհիւ Արդշինինուեստբանկը հնարաւորութիւն կ'ունենայ ակտիւօրէն մեծացնել իր հիփոթեքային վարկերի պորտֆելը”, նշեց Արդշինինուեստբանկի վարչութեան նախագահ Մհեր Գրիգորեանը: “Չնայած բնակելի անշարժ գոյքի նկատմամբ սպեկուլեատիւ պահանջարկը էապէս նուազել է, սակայն ֆունդամենտալ վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ դեռեւս կայ պահանջարկ, քանի որ անշարժ գոյքի շուկան հնացած է եւ շարունակում է մնալ խիտ բնակեցուած. երբեմն 2 ընտանիք ապրում է մէկ փոքր բնակարանում: Կարճաժամկէտ եւ բարձր տոկոսադրոյքով հիփոթեքային վարկերը հանդիսանում են հիփոթեքային վարկաւորման խթանման հիմնական խոչընդոտները: Այս նախագծի միջոցով մենք ցանկանում ենք բարելաւել իրավիճակը` տալով լուծումներ մի շարք առկայ խնդիրների` մասնաւորապէս Հայաստանում հիփոթեքային վարկերը դարձնելով առաւել մատչելի եւ հասանելի”, յաւելեց Գրիգորեանը: Արդշինինուեսբանկն ունի 49 մասնաճիւղ ՀՀ-ում, 6 մասնաճիւղ Լղհ-ում եւ ներկայացուցչութիւն Փարիզում: Յաւելեալ տեղեկութիւնների համար կարող էք այցելել www.ashib.am կայք կամ զանգահարել 59-04-04 հեռախօսահամարով: Սեւծովեան առեւտրի եւ զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպութիւն է, որը հիմնադրուել է Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Թուրքիայի, Հայաստանի, Յունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի կողմից: Սազբ-ը խթանում է տնտեսական զարգացումը եւ տարածաշրջանային համագործակցութիւնը`տրամադրելով վարկեր, վարկային գծեր, երաշխիքներ, ինչպէս նաեւ իրականացնելով ներդրումներ կապիտալում եւ առեւտրի ֆինանսաւորում իր անդամ երկրների պետական եւ մասնաւոր հատուածի նախագծերի իրականացման :
  -   Մամլո հաղորդագրություն