Առաջին անգամ կ'անցկացուի Հայ-վրացական ֆինանսական շուկաների ֆորումը


Առաջին անգամ կ'անցկացուի Հայ-վրացական ֆինանսական շուկաների ֆորումը

  • 26-06-2012 13:29:01   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Յունիսի 29-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմէնիայի նախաձեռնութեամբ Հայաստանում, ք. Դիլիջանում, առաջին անգամ կ'անցկացուի Հայ-վրացական ֆինանսական շուկաների ֆորումը: Ֆորումը` առաջին նմանատիպ միջոցառումն է Հայաստանի եւ Վրաստանի ֆինանսական շուկաների համագործակցութեան շրջանակներում, որը կարեւոր է նաեւ երկու երկրներ ներդրումային ներուժը բացայայտելու տեսանկիւնից: Ֆորումը նախատեսում է ներգրաւել Հայաստանի եւ Վրաստանի շուկայի կարգաւորողների, ֆոնդային բորսաների, կենտրոնական դեպոզիտարիաների, բանկերի եւ ներդրումային ընկերութիւնների պաշտօնեաներին, ինչպէս նաեւ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներին: Ֆորումի ընթացքում քննարկուելու են երկու երկրների կապիտալի շուկաների վերջին զարգացումները, կենսաթոշակային բարեփոխումները եւ դրանց ազդեցութիւնը արժէթղթերի շուկայի վրայ, ինչպէս նաեւ Հայաստանում եւ Վրաստանում բիզնեսի զարգացման եւ այս ոլորտում համագործակցութեան հնարաւորութիւնները:
  -   Տնտեսութիւն