«Ոսկէ Ծիրան»-ը կ'ամփոփուի Կ'աննի 65-րդ փառատօնի գլխաւոր մրցանակակիր «Սեր» ֆիլմով


«Ոսկէ Ծիրան»-ը կ'ամփոփուի Կ'աննի 65-րդ փառատօնի գլխաւոր մրցանակակիր «Սեր» ֆիլմով

  • 26-06-2012 15:56:14   | Հայաստան  |  Մշակոյթ

«Ոսկէ Ծիրան»-Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատօնը կ'ամփոփուի Կ'աննի 65-րդ փառատօնի գլխաւոր մրցանակակիր «Սեր»(“Amoure”) ֆիլմով: Կ'ինոաշխարհի ամենահեղինակաւոր մրցանակներից մէկի` «Ոսկէ արմաւենու» կրկնակի մրցանակակիր, հռչակաւոր Միքայէլ Հաննեկէի` սիրոյ եւ հաւատարմութեան մասին պատմող դրաման յատկապէս արժեւորուած է աշխարհահռչակ դերասանների` Ժան-Լուի Տրինտինեանի, Էմանուէլլայ Ռիւայի եւ Իզաբել Հուպերտի խաղով: Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Աւստրիայի համատեղ արտադրութեամբ ստեղծուած ֆիլմը տարէց զոյգի` երաժշտութեան ուսուցիչներ Աննի եւ Ժորժի սիրոյ փորձութեան պատմութիւնն է: «Ոսկէ Ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատօնը կ'եզրափակուի «Սիրո»մէկ բացառիկ ցուցադրութեամբ: Ի դէպ, «Երեւանեան պրեմիերաների» ծրագրում կը ցուցադրուի նաեւ Կ'աննի փառատօնի այս տարուայ բացման ֆիլմը` Ուես Անդերսոնի «Լուսնկայի թագաւորութիւն»-ը (“Moonrise Kingdom”): «Երեւանեան պրեմիերաները»կը ներկայացնի նաեւ Կ'աննի հիմնական մրցոյթի մասնակից «բլուրներից այն կ'ողմէ (“Beyond the Hills”) (ռեժ.` Քրիստիան Մունջու) եւ «Դրախտ. Սեր»(“Paradise: Love”) (ռեժ.` Ուլրիխ Զայդլ) ֆիլմերը: Յիշեցնենք նաեւ, որ 2011 եւ 2012թթ. ՖԻՊՐԵՍԻ մրցանակակիրներ «Մշուշում» (“In the Fog”) (ռեժ.`Սերգեյ Լոզնիցայ) եւ «Իշխանաւորը»(“The Minister”) (ռեժ.`Պիեռ Շեօլեռ) ֆիլմերը ներկայացուած են «Ոսկէ ծիրան»-ի հիմնական մրցութային ծրագրում: Խորհրդանշական է, որ Երեւանի միջազգային կինոփառատօնը այս տարի կը մեկնարկի գրական ստեղծագործութեան էկրանաւորմամբ. ինչպէս արդէն տեղեկացրել էինք, «Ոսկէ ծիրան»-ն այս տարի կ'ազդարարուի Համօ Բեկնազարեանի` 1926թ. ստեղծուած «Շոր եւ Շորշոռ» կատակերգութեամբ (ըստ` Մ.Բագրատունու պատմուածքի), որը յուլիսի 8-ին կը ներկայացուի Վահագն Հայրապետեանի եւ իր ջազ-խմբի նոր երաժշտական ձեւաւորմամբ: Յիշեցնենք նաեւ, որ լրագրողների համար ֆիմերի յատուկ ցուցադրութիւններն ընթացքի մէջ են: Մինչեւ փառատօնի մեկնարկը` ամէն երկուշաբթիից շաբաթ` ժ.19:30, "Մոսկուա" կինոթատրոնի վիդէոյ սրահում ցուցադրւում են փառատօնի այս տարուայ ֆիլմերը: Լրագրողների համար ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ է:
  -   Մշակոյթ