Աստղաբաշխական գնի նուէրներ` Սաշիկ Սարգսեանի որդու հարսանիքին


Աստղաբաշխական գնի նուէրներ` Սաշիկ Սարգսեանի որդու հարսանիքին

  • 26-06-2012 16:46:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Յունիսի 10-ին, «Օջախ» ռեստորանում տեղի ունեցաւ ՀՀ նախագահի եղբօր` Սաշիկ Սարգսեանի որդու հարսանիքը «հայաստանէ հանրախանութի սեփականատէր Փայլակ Հայրապետեանի թոռնուհու` Յասմիկ Հայրապետեանի հետ: Հարսանիքին ներկայ է գտնուել իշխանական ողջ էլիտան, գրեթէ բոլոր նախարարներն իրենց տիկնանց հետ: Մօտ 800 հիւր: Հիւրերը շարուել են` ինչպէս կառավարութեան նիստի ժամանակ: Պատուաւոր տեղում եղել է ԱԺ պատգամաւոր Ռուբեն Հայրապետեանը, որն ադամանդէ զարդ է նուիրել հարսնացուին, աստղաբաշխական գնի: Շրջանառուող լուրերի համաձայն, նուէրների մէջ եղել են Մարտիրոս Սարեանի եւ այլ գեղանկարիչների կտաւներից: Ամենաթանկարժէք նուէրները Ֆլեշի Բարսեղն ու վարչապետն են ընծայել: Փայլակ Հայրապետեանը վերջին մակնիշի «ԲՄՈՒ»-ի բանալի է յանձնել նորապսակներին: ՀԵՂԻՆԱԿ` Հրապարակ
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը