Մեկնարկել են ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամեայ կրթական պարգեւի այս տարուայ յաւակնորդների հետ հարցազրոյցները


Մեկնարկել են ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամեայ կրթական պարգեւի այս տարուայ յաւակնորդների հետ հարցազրոյցները

  • 26-06-2012 16:51:38   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Յունիսի 26-ից մինչեւ յուլիսի 11-ը կանցկացուեն ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամեայ կրթական պարգեւի 2012թ. յաւակնորդների հետ հարցազրոյցները: Այս տարի մրցանակաբաշխութեանը մասնակցում են 121 ուսանող հետեւեալ 5 համալսարաններից ` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսարանից (ԵՊՀ), Հայաստանի ամերիկեան համալսարանից (ՀԱՀ), Հայ-ռուսական (Սլաւոնական) համալսարանից (ՀՌՍՀ) եւ Եւրոպական տարածաշրջանային ակադեմիայից (ԵՏԱՅ): Մրցանակաբաշխութեանը նաեւ մասնակցում են 70 աշակերտ ֆիզ-մաթ թեքումով 7 դպրոցներից` Հպճհ-ի Երեւանի աւագ դպրոցից, Եպհ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցից, «քուանտէ վարժարանից, Երեւանի «անանիայ Շիրակացիէ ճեմարանից, Գիւմրու «Ֆոտօն» վարժարանից, Վանաձորի «էւրիկաէ վարժարանից եւ «մխիթար Սեբաստացիէ կրթահամալիրից: 2012թ. նախատեսուած են հետեւեալ անուանակարգերը` • Գլխաւոր մրցանակ • Լաւագոյն ասպիրանտ (I եւ II կարգեր) • Լաւագոյն մագիստրանտ (I եւ II կարգեր) • Լաւագոյն բակալաւր (I եւ II կարգեր) • Լաւագոյն սփիւռքահայ մասնակից • Լաւագոյն ուսանողուհի • Լաւագոյն աշակերտ Հարցազրոյցներն անց են կացւում ՀՀ նախագահի ամենամեայ կրթական պարգեւների մրցանակաբաշխութեան յանձնաժողովի կողմից: Պարգեւները կը շնորհուեն են ՏՏ ոլորտի եւ բնական գիտութիւններից բարձր առաջադիմութիւն ունեցող այն ուսանողներին, ովքեր ակտիւօրէն մասնակցում են տարբեր օլիմպիադաների եւ մրցոյթների, գիտական յօդուածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ եւ այլ տաղանդներ, ինչպէս նաեւ ներգրաւուած են սոցիալական ծրագրերում: Իւրաքանչիւր յաղթող կը ստանայ դիպլոմ, դրամական պարգեւ մինչեւ 1200 դոլար եւ ՏՏ ոլորտը խորհրդանշող յուշախորհրդանիշ: Նախագահական ամենամեայ մրցանակաբաշխութիւնը ֆինանսաւորւում է Սինոփսիս Արմէնիայ Փբը-ի կողմից: ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամեայ կրթական պարգեւի մասին 2005թ. ապրիլի 28-ին ՀՀ նախագահի հաւանութեամբ Սինոփսիս Արմէնիայ ՓԲԸ-ն եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստորագրեցին տեղեկատուական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի լաւագոյն ուսանողներին եւ աշակերտներին ՀՀ նախագահի ամենամեայ կրթական պարգեւների շնորհման վերաբերեալ համաձայնագիր: Մրցանակաբաշխութեան հիմնական նպատակը տեղեկատուական տեխնոլոգիաների ասպարէզում լաւագոյններին ճանաչելն ու խրախուսելն է: ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամեայ կրթական պարգեւի մրցանակաբաշխութեանը կարող են մասնակցել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) (ֆակուլտետներ` Կիբեռնետիկայ, Քոմոփիւթերային համակարգեր եւ ինֆորմատիկայ, Կիրառական մաթեմատիկա, Ռադիօտեխնիկա եւ կապի համակարգեր), Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) (ֆակուլտետներ` Կիրառական մաթեմատիկա եւ ինֆորմատիկայ, Ռադիօֆիզիկայ, Ֆիզիկա), Հայաստանի ամերիկեան համալսարանի (ֆակուլտետ` Քոմփիւթերային գիտութիւններ եւ ինֆորմատիկայ), Հայ-ռուսական (Սլաւոնական) համալսարանի (ֆակուլտետներ` Կիրառական մաթեմատիկա եւ ինֆորմատիկայ, Ֆիզիկատեխնիկական, Բժշկա-կենսաբանական), Եւրոպական տարածաշրջանային ակադեմիայի (մասնագիտացումներ` Կիրառական ծրագրաւորում, Տեղեկատուական տեխնոլոգիաների գործարար կառավարում, Մուլտիմեդիայ համակարգերի ծրագրաւորում եւ դիզայն, Կապի միջոցների միկրոէլեկտրօնային սխեմաներ եւ համակարգեր), ՀՊՃՀ-ի Երեւանի աւագ դպրոցի, ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցի, «Քուանտ» վարժարանի, Երեւանի «Անանիայ Շիրակացի» ճեմարանի, Գիւմրու «Ֆոտօն» վարժարանի, Վանաձորի «էւրիկա» վարժարանի եւ «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի ուսանողներն ու աշակերտները: Մրցանակաբաշխութիւնն առաջին անգամ անցկացուել է 2005թ., եւ պարգեւներ են շնորհուել ՏՏ ոլորտի 18 լաւագոյն ուսանողների եւ աշակերտների: 2006թ. նախագահական կրթական պարգեւների են արժանացել 19 ուսանող եւ աշակերտ: 2007թ. ՀՀ նախագահի ամենամեայ կրթական պարգեւների շնորհման յանձնաժողովը իր ընտրութիւնը կատարել է 148 թեկնածուներից: Պարգեւներ ստացել են 27 ուսանող եւ աշակերտ: 2008թ. ՀՀ նախագահի ամենամեայ կրթական պարգեւների շնորհման յանձնաժողովը իր ընտրութիւնը կատարել է 134 թեկնածուներից, որոնցից 29 ուսանող եւ աշակերտ արժանացել են պարգեւների: 2009թ. ՀՀ նախագահի ամենամեայ կրթական պարգեւների շնորհման յանձնաժողովը իր ընտրութիւնը կատարել է 110 թեկնածուներից, որոնցից 30 ուսանող եւ աշակերտ արժանացել են պարգեւների: 2010 ՀՀ նախագահի ամենամեայ կրթական պարգեւների շնորհման յանձնաժողովը իր ընտրութիւնը կատարել է 180 թեկնածուներից, որոնցից 37 ուսանող եւ աշակերտ արժանացել են պարգեւների: 2011 ՀՀ նախագահի ամենամեայ կրթական պարգեւների շնորհման յանձնաժողովը իր ընտրութիւնը կատարել է 195 թեկնածուներից, որոնցից 38 ուսանող եւ աշակերտ արժանացել են պարգեւների: Անցած եօթ տարիների ընթացքում 201 ուսանող եւ աշակերտ արժանացել են այս պարգեւին: 2008թ.-ին հիմնադրուել է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամեայ կրթական պարգեւի Յաղթողների ակումբը: Սինոփսիս Արմէնիայ ՓԲԸ եւ Սինոփսիս ընկերութեան մասին Սինոփսիսը կիսահաղորդիչների էլեկտրօնային աւտոմատացուած նախագծման ոլորտի համաշխարհային առաջատարն է: Ընկերութիւնն էլեկտրօնիկայի գլոբալ շուկային տրամադրում է տեխնոլոգիական համակարգերի, կիսահաղորդիչների նախագծման եւ ստուգման հենքեր, ինտէգրալ սխեմաների արտադրութեան եւ արտադրողականութեան բարձրացման նորագոյն լուծումներ, կիսահաղորդչային մտաւոր սեփականութիւն եւ նախագծման ծառայութիւններ: Այն սկսել է իր գործունէութիւնը Հայաստանում 2004 թ.-ին, ՀՀ Կառավարութեան կողմից տեղեկատուական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի զարգացման գերակայ ուղղութիւն հռչակելուց անմիջապէս յետոյ: Ժամանակի ընթացքում Սինոփսիս Արմէնիայ փակ բաժնետիրական ընկերութիւնը (ՓԲԸ) դարձել է ընկերութեան խոշորագոյն ստորաբաժանումներից մէկը, որը գիտահետազօտական եւ ճարտարագիտական աշխատանքներ է իրականացնում էլեկտրօնային նախագծման աւտոմատացման (EDA), արտադրութեան համար նախագծման եւ մտաւոր սեփականութեան (IP) մշակման ոլորտներում: Ներկայումս ընկերութիւնում աշխատում են մի քանի հարիւր որակեալ ճարտարագէտներ, եւ ընկերութիւնը ՏՏ ոլորտում խոշորագոյն գործատուներից մէկն է: Հայաստանը ՏՏ ոլորտի բարձր որակաւորուած մասնագէտներով ապահովելու նպատակով ընկերութիւնը ներդրումներ է կատարում ՏՏ բնագաւառի կրթութեան ոլորտում եւ առաջատար ու յաջողուած համագործակցութեան ծրագրեր է իրականացնում հանրապետութեան մի շարք առաջատար բուհերի, այդ թւում` հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ամերիկեան համալսարանի (ՀԱՀ), Հայ-ռուսական պետական (սլաւոնական) համալսարանի, ինչպէս նաեւ Մոսկուայի Էլեկտրօնային տեխնիկայի ինստիտուտի (ՄԷՏԻ) հետ: բացի այդ, ընկերութիւնը հետեւողականօրէն խթանում է հասարակայնութեան հետաքրքրութիւնը ոլորտի նկատմամբ` հովանաւորելով ՏՏ ոլորտում լաւագոյն ուսանողներին շնորհուող ՀՀ Նախագահի ամենամեայ կրթական պարգեւը, անցկացնելով երիտասարդ մասնագէտների եւ ուսանողների մրցոյթներ, կազմակերպելով Զլմ-ների հրապարակումներ, բարեգործական եւ կամաւոր աշխատանքներ: Սինոփսիս-արմենիայ ՓԲԸ գտնւում է Երեւանում: Սինոփսիսի գլխամասային գրասենեակը գտնւում է Կալիֆորնիայի Մաունթին Վիւ քաղաքում: Ընկերութիւնն ունի աւելի քան 70 գրասենեակ Հիւսիսային Ամերիկայում, Եւրոպայում, Ճապոնիայում, Ասիայում եւ Հնդկաստանում. www.synopsys.com; www.synopsys.am:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ