ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը ներկայացրել է առաջիկայ hինգ տարիների անելիքները


ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը ներկայացրել է առաջիկայ hինգ տարիների անելիքները

  • 26-06-2012 17:12:01   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Մամուլի ազգային ակումբում այսօր ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը ներկայացրել է առաջիկայ hինգ տարիների ՀՀ կառավարութեան ծրագրի կրթութեան եւ գիտութեան ոլորտին վերաբերող դրոյթները: Նախարար Արմէն Աշոտեանը նշել է, որ հհ կառավարութեան ծրագրի կրթութեանը վերաբերող հատուածի հիմքում ընկած են հհկ նախընտրական ծրագիրը եւ հհ ազգային անվտանգութեան ռազմավարութիւնը: դիտարկուել են նաեւ քաղաքական այլ ուժերի առաջարկները, որոնք, նախարարի խօսքով, հիմնականում վերաբերել են սոցիալական խնդիրներին, իսկ կրթութեան բովանդակութեանը վերաբերող առաջարկներ գրեթէ չեն եղել: նախարար Արմէն Աշոտեանի բնորոշմամբ` հաստատուած կրթական ծրագիրը մարդակենտրոն է եւ ընդգծում է կրթական համակարգում փոփոխութիւնների շարունակականութիւնը: "Գլխաւոր գաղափարախօսութիւնը կրթական բարեփոխումների շարունակականութիւնն է, որոնք ոչ մի պահ չեն դադարելու: Կրթական համակարգը դատապարտուած է սպասարկելու տնտեսութեան եւ հասարակութեան զարգացումը: Գալիք 5 տարիներին փոփոխութիւններն անխուսափելի են` անկախ այդ փոփոխութիւնների վերաբերեալ տարատեսակ խօսակցութիւններից. ես չեմ վախենում փոփոխութիւններից, ես չեմ վախենում քննադատութիւնից ",- նշել է Արմէն Աշոտեանը : Նրա խօսքով` այժմ մշակւում է ժամանակացոյց, թէ ինչպէս են իրականացուելու նախանշուած ծրագրերը` ըստ տարիների: Առաջիկայ հինգ տարիներին կրթութեան ոլորտի կարեւորագոյն փոփոխութիւններից մէկը պարտադիր կրթութեան շեմի բարձրացումն է` 9-ամեայ պարտադիր կրթութիւնից անցում է կատարուելու 12-ամեայ կրթութեան: "Այժմ ՀՀ Սահմանադրութեամբ պարտադիր է համարւում հիմնական դպրոցի կրթութիւնը, որն աւարտւում է 9-րդ դասարանում: Նախատեսւում է, որ այդ շեմը կը բարձրացուի, եւ կը սահմանուի պարտադիր 12-ամեայ կրթութեան անցնելու կարգ: Սա նշանակում է, որ ՀՀ իւրաքանչիւր քաղաքացի հիմնական դպրոցի 9-րդ դասարանն աւարտելուց յետոյ պարտաւոր կը լինի կրթութիւնը շարունակել կամ աւագ դպրոցում, կամ էլ նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատութիւնում: Սա նշանակում է, որ բարձրացնելու ենք հասարակութեան կրթական ցենզը` միաժամանակ լուծելով սոցիալական խնդիր: Մասնագիտական կրթութիւնը լինելու է անվճար. այս ոլորտում մենք անցնելու ենք տոտալ անվճար համակարգի",- յայտարարել է Արմէն Աշոտեանը` նշելով, որ վիճակագրական տուեալների համաձայն` տարեկան 9-րդ դասարանն աւարտող շուրջ 4 հազար շրջանաւարտ չի շարունակում կրթութիւնը: ըստ նրա` որպէս այդ ծրագրի իրականացմանը միտուած առաջին քայլ նախ պէտք է համապատասխան օրէնք ը նդունուի: Յաջորդ գերակայութիւնը` իւրաքանչիւր առաջին դասարանցու անվճար, հայերէն կրթական բովանդակութեամբ յագեցած համակարգիչ է տրամադրուելու, ինչը նպատակ է հետապնդում ամրապնդել տեխնոլոգիաների կիրառումը կրթութեան ոլորտում : "Իւրաքանչիւր առաջին դասարանցու ընտանիքում կը յայտնուի համակարգիչ, ինչը կարող է նպաստել, որ տեղեկատուական հասարակութիւնում երեխաները մրցունակ լինեն"-,- նշել է Ա. Աշոտեանը: Նախարարը հաւաստիացրել է, որ կառավարութեան համար թիրախային է համարւում նախակթարանների ցանցի ընդլայնումը. մինչեւ 2017 թուականը 5-6 տարեկան երեխաների 9 0 տոկոսը պէտք է հնարաւորութիւն ունենա այցելել նախակրթարան: Վերջին երեք տարիներին 25 տոկսով բարելաւուել է նախակրթարանների յաճախելիութեան ցուցանիշը. 120 համայնքներում բացուել են նախակրթարաններ: Նախատեսւում է դպրոցական ծրարգրերում ներառել նոր առարկայ` ազգային երգ ու պար: "Թէեւ այս ծրագիրը ներառուած է կառավարութեան ծրագրի մշակոյթի ենթաբաժնում, բայց այն պէտք է իրականացուի կրթութեան նախարարութեան հետ համատեղ: Նպատակը սեփական ինքնութեան ճանաչման եւ ինքնագիտակցման բարձրացումն է, ինչ շատ կարեւոր է` յատկապէս գլոբալիզացիայի ռիսկերով պայմանաւորուած: Լաւագոյն մասնագէտները կ'ընդգրկուեն ծրագրերի եւ դասագրքերի մշակման գործընթացում",-նշել է Ա.Աշոտեանը եւ յաւելել, որ առայժմ որոշուած չէ, թէ այդ առարկան որ դասարաններում կը ներդրուի, հարցը դեռ ուսումնասիրւում եւ քննարկւում է մասնագիտական շրջանակներում: Նախարարը, նկատի առնելով "Շախմատ" առարկայի ներդրման փորձը, համոզմունք է յայտնել, որ առարկայի ներմուծման համար 2-3 տարի կը պահանջուի. "Մենք պէտք է նաեւ մասնագէտների, մանկավարժ-հոգեբանների հետ խորհրդակցենք, որպէսզի յստակ լինի, թէ յատկապէս որ դասարաններում առաւել արդիւնաւէտ կը լինի այդ առարկայի ներմուծումը",- պարզաբանել է նախարարը: Բուհական ոլորտում սպասուող բարեփոխումներից նախարարն առանձնացրել է բուհական ազատութիւնների ընդլայնումը եւ բուհերի միջազգային հաւատարմագրումը: Պետական բուհերը, ըստ նախարար Աշոտեանի, տարէցտարի պէտք է վերափոխուեն հանրային բուհերի: Այդ ծրագրի փորձնական մեկնարկը տրուած է Ագրարային համալսարանում, ինչով պայմանաւորուած էլ` փոխուել է բուհի իրաւաբանական կարգավիճակը: Ա. Աշոտեանը տեղեկացրել է, որ Հայաստանի պետական ագրարային համալասարանը Պոակ-ից վերափոխուել է հիմնադրամի, ինչը գործունէութեան աւելի մեծ ազատութիւններ է ենթադրում: Կարեւորելով բուհական կրթութեան որակի բարձրացումը` նախարարը որպէս նպատակ յստակացրել է. "Մեզ համար խիստ կարեւոր է, որ մինչեւ 2017 թուականն ունենալ ենք հայաստանեան 5 բուհեր, որոնք կանցնեն միջազգային հաւատարմագրում: Դա դիտուելու է որպէս ուսանողներ ներգրաւելու եւ կրթութեան որակի գլխաւոր չափանիշներից մէկը: Նախարարութիւնը խրախուսում է այդ գործընթացը. բուհերն իրենք պէտք է դիմեն հաւատարմագրման համար եւ անցնեն այդ գործընթացը, եթէ, իհարկէ, համապատասխանում են միջազգային պահանջուող չափանիշներին ",- նշել է ՀՀ ԿԳ նախարարը եւ յաւելել, որ հաւատարմագրման չափաորոշիշները սահմանւում են միջազգային բուհական հաւատարմագրում իրականացնող կառոյցների կողմից: "Առաջիկայ երեք տարիներին Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարութիւնը, ինչը հնարաւորութիւն կը տայ մեր երկրում կենտրոնացնել եւրոպական լաւագոյն փորձը բարձրագոյն կրթութեան ոլորտում, ինչը եւս կը խթանի բարեփոխումների արդիւնաւէտութիւնը",- նշել է նախարարը: Նա կարեւորել է նաեւ բուհերում ուսման վարձի հաշուարկման մեթոդաբանութեան մշակումը: "Անկեղծ ասած` ինձ համար եւս ուսման վարձին հաշուարկման սկզբունքները շատ դէպքերում անհասկանալի են. Օրինակ, ինչպէ՞ս է ստացւում, որ որեւէ մասնաւոր բուհում բարձրագոյն իրաւաբանական կրթութիւն` պետութեան կողմից երաշխաւորուած դիպլոմով կարելի է ստանալ` վճարելով տարեկան 180 հազար դրամ, իսկ Երեւանի պետական համալսարանում նոյնի համար պէտք է վճարել օրինակ 800 հազար դրամ: Ակնյայտ է, որ այստեղ խնդիր ունենք հասկանալու` որն է տուեալ մասնագիտութեան համար արժանահաւատ գնագոյ ացումը, խնդիր ունենք նաեւ սահմանելու ուսման վարձի վերին շեմ",- նշել է Այ. Աշոտեանը: Բուհերի ֆինանսաւորման մեխանիզմների յստակեցումը, ըստ Աշոտեանի, պէտք է միտուած լինի բարձրագոյն կրթութեան հասանելիութեան խնդիրը լուծմանը եւ սոցիալապէս անապահով ընտանիքների երեխաների կրթութիւն ստանալու իրաւունքի իրացմանը: Ընդգծելով, որ սոցիալական շերտաւորմամբ պայմանաւորուած բուհական կրթութեան հասանելիութիւնը շարունակում է մնալ լուրջ խնդիր, ինչը փաստել են նաեւ հետազօտութիւնները, նախարարը նշել է. "Մենք տարաբնոյթ մեխանիզմներով խրախուսելու ենք սոցիալապէս անապահով ընտանիքների երեխաների` բարձրագոյն մասնագիտական կրթութ իւն ստանալու հնարաւորութիւնը": Արմէն Աշոտեանը շեշտել է նաեւ գիտութեան ոլորտում բարեփոխումների անհրաժեշտութիւնը: "Գիտութեան ոլորտում իրականացուելիք փոփոխութիւնները չեն լինելու հեշտ, հաճելի եւ միանշանակ ընկալելի հասարակութեան կողմից",- նշել է նախարարը եւ յաւելել, որ գիտութեան այժմեան տարանջատուած կառավարումն արդիւնաւէտութեան տեսակէտից խոցելի է: "Մենք պէտք է ֆինասաւորենք մրցունակ հետաքրքիր ծրագրեր` ի հարկէ շեշտադրելով հայագիտական ոլորտի զարգացումը",-ասել է նախարարը: Պատասխանելով լրագրողների հարցերին նախարարն անդրադարձել է նաեւ բուհական ընդունելությեան քննու թիւններին, կրթական համակարգի կոռուպցիային եւ մի շարք այլ խնդիրների: Նախարարի գնահատմամբ ընդունելութեան քննութիւններն անցնում են շատ բնականոն:Նրա խօսքով` նախարարութիւնը դիմում–բողոքներ գրեթէ չի ստացել, Զլմ-ների արձագանքը եւս քննութիւնների վերաբերեալ հիմնականում դրական է: "Եկէ՛ք դուք էլ խոստովանէք, որ նման բարձր մակարդակի ընդունելութեան քննութիւններ հայաստանում վաղուց չէին անցկացուել: Ես քննութիւնների հետ կապուած բողոքներ գրեթէ չեմ ստացել, հակառակը` յաճախ մօտենում են ծնողներ եւ շտեմարանների եւ այլ բարեփոխումների համար շնորհակալութիւն յայտնում",- ասել է Արմեն Աշոտեանը: Անդրադառնալով մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ընդունելութեան քննութիւններին` նախարարը նշել է, որ պետպատուերի շրջանակում ընդունելութիւնն արդէն աւարտուել է: Նախարարը իրազեկել է, որ ասպիրատնուրայում եւ մագիտրատուրայուայի այս տարի տարկէտման իրաւունքով պետպատուէր թափուր տեղեր կան, ինչը, ըստ նրա, պայմանաւորուած է օտար լեզուի իմացութեան պահանջի խստացմամբ: "Այս պահին ասպիրանտուրայում ունենք 11 թափուր տեղ. դեռեւս բժշկական մասնագիտութիւնների համար ընդունելութիւնն աւարտուած չէ: Մագիստրատուրայում ունենք 39 անվճար թափուր տեղեր, որոնք բոլորը, կառավարութեան կողմից յատկացուած 99 լրացուցիչ տեղերի հետ միասին, յատկացուելու են են բանակից զօրացրուածներին",- նշել է նախարարը եւ յաւելել.- "Այս ծրագիրն ապացուցում է, որ զինծառայութիւնը չի տարանջատւում կրթութեօ ւնից, այլ հակառակը` մենք խրախուսում ենք այն տղաներին, ովքեր զինծառայութիւնից յետոյ որոշում են շարունակել կրթութիւնը": Պատասխանելով լրագրողի հարցին` նախարարը նշել է, որ 2018 թուականից միջին մասնագիտական կրթութեամբ մանկավարժները իրաւունք չեն ունենայ դասաւանդել դպրոցում: Ըստ նախարարի` օրէնքն ընդունուել է 2011 թուականին, հետեւաբար, դպրոցներում աշխատող աւելի քան 5000 բարձրագոյն կրթութիւն չունեցեղ մանկավարժները 7 տարի ժամանակ ունեն համպատասխան կրթութիւն ստանալու եւ օրէնքի պահանջը կատարելու համար: Անդրադառնալով բուհական պետական աւարտական քննութիւններին` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ դրանք այս տարի առաջին անգամ անցկացուել են նոր կարգերի համաձայն: Պետական քննութիւնների հետ կապուած բողոքների հոսքը դէպի նախարարութիւն այս տարի նուազել է, քանի որ նոր կարգով քննութիւնները ձայնագրւում եւ 48 ժամ պահպանւում են, ինչը հնարաւորութիւն է ընձեռում ուսանողներին անհարաժեշտութեան դէպքում բողոքարկել եւ պաշտպանել սեփական իրաւունքները:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ