Ճանապարհային ոստիկանութիւն, Հին նմուշի վարորդական վկայականների գործողութեան ժամկէտն աւարտւում է յունիսի 30-ին


Ճանապարհային ոստիկանութիւն, Հին նմուշի վարորդական վկայականների գործողութեան ժամկէտն աւարտւում է յունիսի 30-ին

  • 28-06-2012 11:48:19   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

ճանապարհային ոստիկանութիւնը տեղեկացնում է, «Յարգելի քաղաքացիներ «Ճանապարհային երթեւեկութեան անվտանգութեան ապահովման մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրէնքի համաձայն, գործողութեան ժամկէտի նշում չունեցող (հին նմուշի) վարորդական վկայականների գործողութեան ժամկէտն աւարտւում է 2012 թուականի յունիսի 30- ին, որից յետոյ այդ վկայականներով տրանսպորտային միջոց վարելը կ'առաջացնի Վարչական իրաւախախտումների վերաբերեալ Հայաստանի Հանրապետութեան օրէնսգրքով սահմանուած վարչական պատասխանատուութիւն` նուազագոյն աշխատավարձի հնգապատիկի չափով (5000 դրամ) տուգանք: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ճանապարհային ոստիկանութեան հաշուառման-քննական տարածքային ստորաբաժանումներում 2012 թուականի յունիսի 30-ից յետոյ եւս կը շարունակուի գործողութեան ժամկէտի նշում չունեցող (հին նմուշի) վարորդական վկայականների փոխանակման գործընթացը` առանց որեւէ տուգանքի նշանակման»:
  -   Մարդու իրաւունքներ