ՀՀ նախագահի հրամանագրով մի խումբ զինծառայողներ պարգեւատրուել են ՀՀ շքանշանով եւ մեդալներով


ՀՀ նախագահի հրամանագրով մի խումբ զինծառայողներ պարգեւատրուել են ՀՀ շքանշանով եւ մեդալներով

  • 29-06-2012 11:58:00   | Հայաստան  |  Հասարակութիւն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանութեան գործում ցուցաբերած բացառիկ խիզախութեան եւ անձնական արիութեան, մասնագիտական բարձր պատրաստուածութեան, ինչպէս նաեւ կեանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնուիրութեան համար ՀՀ զինուած ուժերի մի խումբ զինծառայողներ պարգեւատրուել են ՀՀ շքանշանով եւ մեդալներով. Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրուել է սերժանտ-պայմանագրային Ռուբեն Ռազմիկի Սանամեանը: Արիութեան մեդալով պարգեւատրուել են շարքային Զոհրաբ Խաժակի Բալաբէկեանը (յետմահու), կրտսեր սերժանտ Կարէն Կամօյի Դաւթեանը (յետմահու), շարքային-պայմանագրային Սեդրակ Արմէնի Սամսոնեանը, շարքային հրաչ Սամուէլի Սարգսեանը (յետմահու), կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանեանը (յետմահու): Մարտական ծառայութեան մեդալով պարգեւատրուել են շարքային-պայմանագրային Կարէն Իւրիկի Ալիխանեանը, կապիտան Վահագն Արամի Թումասեանը, փոխգնդապետ Արմէն Իւանի Լալայեանը, դասակի հրամանատար, աւագ լեյտենանտ Մուշեղ Յարութիւնի Նուրբեկեանը: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ վարչութիւնից:
  -   Հասարակութիւն