Մեկնարկել է «Քոյ կարիերայի օրը» խորագրով երկօրեայ դասընթացը


Մեկնարկել է «Քոյ կարիերայի օրը» խորագրով երկօրեայ դասընթացը

  • 12-07-2012 17:21:07   | Հայաստան  |  Հասարակութիւն

Յուլիսի 12-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մեկնարկել է «Քոյ կարիերայի օրը» խորագրով երկօրեայ դասընթացը: Այն իրականացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ?Երիտասարդներ յանուն ապագայի? հասարակական կազմակերպութիւնը: Դասընթացին մասնակցում է աշխատանք փնտրող եւ բուհերի բարձր կուրսերում սովորող շուրջ 30 երիտասարդ, որոնց մասնագէտները կը ծանօթացնեն աշխատանք փնտրելիս CV գրելու, յայտադիմում լրացնելու նրբութիւններին եւ գործատուի մօտ հարցազրոյցի ճիշտ ներկայանալու կանոններին: «Երիտասարդներ յանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Գոռ Նազարեանը նշում է, որ երիտասարդութեան շրջանում այսօր ամենաարդիականն աշխատանքի խնդիրն է, եւ ?Քո կարիերայի օրը? ծրագրի նպատակը մասնակիցներին այդ հարցում աջակցութիւն ցուցաբերելն է: ?Սեմինարների շրջանակներում երիտասարդների հետ հանդիպում կ'ունենան ինչպէս պետական կառոյցների, այնպէս էլ մասնաւոր ընկերութիւնների ներկայացուցիչներ: ?Զբաղուածութեան պետական ծառայութիւն? գործակալութեան աշխատակիցները կը ծանօթացնեն աշխատանք փնտրելու ուղիներին: Հայաստանում գործող մի շարք խոշոր կազմակերպութիւնների HR մասնագէտները կը ներկայացնեն իրենց մօտ աշխատանքի ընդունուելու հնարաւորութիւնները?,- նշում է Գոռ Նազարեանը: Դասընթացի մասնակիցների համար կը կազմակերպուի նաեւ ցուցահանդէս. համապատասխան տաղաւարներում 12 կազմակերպութիւն կը ներկայանայ թափուր աշխատատեղերով, եւ երիտասարդներն անմիջապէս կը կարողանան շփուել գործատուների հետ: Սեմինարի ընթացքում AIESEC ուսանողական կազմակերպութեան եւ Կարմիր խաչի հայաստանեան ներկայացուցչութեան անդամները երիտասարդներին կը ներկայացնեն նաեւ կամաւորութեան դերը եւ հնարաւորութիւնները յաջող կարիերայի ձեւաւորման գործում:
  -   Հասարակութիւն