Ուսանող է դարձել աւելի քան 12 000 դիմօրդ


Ուսանող է դարձել աւելի քան 12 000 դիմօրդ

  • 14-07-2012 15:59:09   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Տեղի է ունեցել հանրապետական ընդունող յանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփուել են ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի առկայ ուսուցման 2012 թուականի ընդունելութեան արդիւնքները: նիստը վարել է յանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը: Նիստի օրակարգում ընդգրկուած էին մի շարք հարցեր, մասնաւորապէս, ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի առկայ ուսուցման 2012 թուականի ընդունելութեան արդիւնքների ներկայացում, ատեստատ չներկայացրած դիմորդների ատեստատների ներկայացման հարցի քննարկում, ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի ընդունելութեան (ըստ բակալաւրի կրթական ծրագրի) կարգի 105-106-րդ եւ 108-րդ կէտերի արտօնութիւններից օգտուող դիմորդների ցուցակի հաստատում, ինչպէս նաեւ ՀՀ կառավարութեան 2010թուականի N 447–Ն որոշմամբ հաստատուած պայուստային տեղերից Մեղրիին յատկացուած 6 տեղերի /ԵՊԲՀ` 2 եւ ՀՊՄՀ` 4/ մրցոյթի անցկացում եւ հաստատում: Նիստի ընթացքում քննարկուել են նաեւ ՀՀ ՊՆ ներկայացուող, պարտադիր ժամկետային զինուորական ծառայութիւնից տարկէտման իրաւունքի յաւակնող արական սեռի դիմորդների ցուցակի նախապատրաստման, ԼՂՀ նպատակային ընդունելութեան ամփոփման եւ ըստ բուհերի ընդունելութեան ցուցակի հաստատման, ինչպէս նաեւ քաղաքացիներից եւ կազմակերպութիւններից ստացուած դիմումների /գրութիւնների/ քննարկման հարցեր: Վերոնշեալ հարցերը ներկայացրել եւ համապատասխան պարզաբանումներով է հանդէս եկել ՀՀ ԿԳՆ բարձրագոյն եւ հետբուհական մասնագիտական կրթութեան վարչութեան պետ Ռոբերտ Սուքիասեանը, ով, մասնաւորապէս, տեղեկացրել է, այս տարի ՀՀ բուհեր է ընդունուել 12108 դիմօրդ, որոնցից 10470-ը` վճարովի, իսկ 1638-ը` անվճար ուսուցման համակարգ: համաձայն ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի ընդունելութեան (ըստ բակալաւրի կրթական ծրագրի) կարգի 108-րդ կէտի` այս տարի առանց ընդունելութեան քննութեան ՀՀ կառավարութեան կողմից յատկացուած պայուստային տեղերի հաշուին բուհ են ընդունուել միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների 7 յաղթող, տարբեր մարզաձեւերի գծով աշխարհի եւ Եւրոպայի առաջնութիւնների 19 մրցանակակիր, ովքեր ընդունելութեան դիմում-յայտում յայտագրել են համապատաuխան մաuնագիտութիւնները: Նիստի աւարտին քննարկուել են նաեւ ընդունելութեան արդիւնքում թափուր մնացած տեղերի վերաբաշխման եւ լրացուցիչ փուլի համար ըստ մասնագիտութիւնների տեղերի ներկայացման հարցեր: ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի առկայ ուսուցման 2012 թուականի ընդունելութեան արդիւնքները որոշ բուհեր կը սկեն հրապարակել արդէն այսօր երեկոյեան: Ամբողջական արդիւնքները յայտնի կը լինեն վաղը` յուլիսի 15-ին:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ