Հայաստանի բուհեր են ընդունուել 12 հազար 108 դիմօրդ


Հայաստանի բուհեր են ընդունուել 12 հազար 108 դիմօրդ

  • 18-07-2012 12:52:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Թափուր տեղեր չկան միայն բժշկական համալսարանում Յունիսի 15-ին հրապարակուեցին այս տարուայ բուհական ընդունելութեան արդիւնքները` անվճար եւ վճարովի տեղերի համար: Դիմորդների խօսքով, եւ ընդհանուր միաւորները նայելիս վստահ կարելի է ասել, որ այս տարի անցօղիկ շեմը երեւանի պետական համալսարանի, Տնտեսագիտական համալսարանի մի շարք մասնագիտութիւնների գծով շատ բարձր է: Օրինակ, ԵՊՀ-ի «կառավարումէ ֆակուլտետի անվճար բաժնի անցօղիկը 59 միաւորն է, իսկ վճարովին` 48.75, «տնտեսագիտութեան տեսութիւնէ բաժնում` 58 եւ համապատասխանաբար` 48.50 միաւորները: Քաղաքագիտութեան դէպքում` 57,25, Հանրային կառավարման` 57.75: Կամ, ասենք, Բրիւսովի «Լեզուաբանութիւն եւ միջմշակութային հաղորդակցութիւն» ֆակուլտետի ֆրանսերէն բաժնի անվճար անցօղիկը 59.75 միաւոր է: Այսինքն` այս բաժիններում անվճար ընդունուելու հաւանականութիւնը գրեթէ նուազագոյնի է հասնում: Իսկ, ասենք, «Երկրաբանութիւն», «Աշխարհագրութիւն»մասնագիտութիւնների դէպքում անվճար անցօղիկ միաւորը բաւականին ցածր է` 25.50 եւ 34.25: Այնուամենայնիւ, ամփոփելով ընդհանուր արդիւնքները` նշենք, որ այս տարի Հայաստանի բուհեր է ընդունուել 12 հազար 108 դիմօրդ, որոնցից 10 հազար 470-ը` վճարովի, իսկ 1.638-ը` անվճար ուսուցման համակարգ: Այս օրերին, սակայն, ընթանում է լրացուցիչ ընդունելութիւն` թափուր մնացած տեղերի համար: Ընդունելութեան քննութիւններից դրական միաւոր ստացած, սակայն մրցոյթից դուրս մնացած դիմորդները մինչեւ յուլիսի 20-ն ընկած ժամանակահատուածում կարող են յայտ ներկայացնել` մասնակցելու թափուր տեղերի մրցոյթին: Ընդ որում, այդ մրցոյթին կարող են մասնակցել նաեւ ընդունելութեան քննութիւններից դրական միաւոր (միաւորներ) ստացած այն դիմորդները, ովքեր առաջին կամ լրացուցիչ փուլերում բուհերում չեն յայտագրուել: Այսինքն, եթէ սկզբում դիմել են մի բուհ, ասենք` ԵՊՀ, ապա այս` լրացուցիչ փուլում ազատ կարող են արդէն դիմել մէկ այլ ԲՈՒՀ: Թափուր տեղեր են առաջացել ԵՊՀ մի շարք բաժիններում` քիմիայ, կենսաբանութիւն, կենսաֆիզիկայ, երկրաբանութիւն, աշխարհագրութիւն, ռուսաց լեզու եւ գրականութիւն, յունարէն լեզու, եկեղեցաբանութիւն մասնագիտութիւնների գծով: Թափուր տեղեր կան նաեւ Եպհ-ի Իջեւանի մասնաճիւղում, Ճարտարագիտական համալսարանի մի շարք բաժիններում, նոյն բուհի մարզային մասնաճիւղերում: Բազմաթիւ թափուր տեղեր կան նաեւ Խաչատուր Աբովեանի անուան մանկավարժական համալսարանի ֆիզիկա, քիմիայ, բնագիտութիւն մասնագիտութիւնների, ինչպէս նաեւ ֆրանսերէն, գերմաներէն, ռուսաց լեզու եւ գրականութիւն մասնագիտութիւնների գծով: Նոյն մասնագիտութիւնների գծով թափուր տեղեր կան Բրիւսովի անուան լեզուաբանական համալսարանում: Ուշագրաւ է, որ եւ Եպհ-ում, եւ Մանկավարժական համալսարանում, եւ Բրիւսովում ոչ մի թափուր տեղ չկայ անգլերէն լեզուի գծով, ինչը վկայում է, որ դիմորդները համատարած, ուղղորդուած ընտրում են անգլերէնը, իսկ միւս լեզուները մղուել են երկրորդ պլան: Բազմաթիւ թափուր տեղեր կան մի շարք մասնաւոր բուհերում եւ երեւանեան բուհերի մարզային մասնաճիւղերում: Նշենք, որ թափուր տեղեր չկան միայն Հերացու անուան բժշկական համալսարանում, այստեղ անցօղիկ միաւորները համեմատաբար ցածր են եղել: Օրինակ, «Բուժական գործ», «Ստոմատոլոգիա»մասնագիտութիւննների դէպքում անվճար անցօղիկը 37.50 եւ 38 միաւորներն են եղել: Աւելացնենք նաեւ, որ այս տարի, նախորդ տարուայ հետ համեմատած, չկայ մի այնպիսի ֆակուլտետ կամ բաժին, որը դիմօրդ չունենար: Յիշեցնենք, որ նախորդ տարի, երբ ընդամէնը 1200 դիմօրդ կար, մի շարք բուհերի մի շատ բաժիններ յայտնուել էին փակուելու վտանգի առաջ, քանի որ ոչ մի դիմօրդ չունէին. հանրակրթական դպրոցները շրջանաւարտներ չէին տուել: ԳԹԿ-ից տեղեկացանք, որ այդպիսի «անդիմորդէ որոշ բաժիններ կան միայն մի քանի մասնաւոր բուհերում: Յիշեցնենք, որ արդէն երկրորդ տարին է, ինչ մասնաւոր բուհեր ընդունուելու համար նոյնպէս դիմորդները քննութիւնները յանձնում են միասնական կարգով: Թափուր տեղերի համար դիմորդների ներկայացրած յայտերը կ'ամփոփուեն յուլիսի 25-ից յետոյ: Այսինքն` մինչեւ ամսուայ վերջ պարզ կը դառնան այս տարի բուհ ընդունուածների ընդհանուր թիւը եւ պատկերը: ՍՈՆԱ Հարութիւնեան «Հրապարակ»
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը