Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Լոս Անջելեսի «Հայաստան»պարախմբի գեղարուեստական ղեկավարին


Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Լոս Անջելեսի «Հայաստան»պարախմբի գեղարուեստական ղեկավարին

  • 18-07-2012 14:18:31   | Հայաստան  |  Մշակոյթ

Յուլիսի 18-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Լոս Անջելեսի «Հայաստան»պարախմբի գեղարուեստական ղեկավար Արման Վարդանեանին եւ նրա կնոջը` պարախմբի գլխաւոր պարուսոյց Նաիրա Վարդանեանին: «Հայաստան» պարախումբը մասնակցել է «Իմ Հայաստան» համահայկական փառատօնի «Պարարուեստի օրերին»: ՀՀ սփիւռքի նախարար Հ.Յակոբեանը, ողջունելով հիւրերին, կարեւորեց նրանց հայապահպան գործունէութիւնը Սփիւռքում եւ մասնակցութիւնը Հայրենիքում տեղի ունեցող միջոցառումներին: Ա.Վարդանեանը, շնորհակալութիւն յայտնելով Հայրենիքում ջերմ ընդունելութեան համար, նշեց, որ իրենք երեխաներին բացի պարից սովորեցնում են նաեւ հայոց լեզու եւ պարախմբի բոլոր մասնակիցները խօսում են հայերէն: Նա տեղեկացրեց նաեւ, որ այս տարի դեկտեմբերին լրանալու է իրենց պարախմբի հիմնադրման 15 ամեակը, իսկ յաջորդ տարի Լոս Անջելեսում պատրաստւում են տեղի հայկական պարախմբերի հետ համատեղ կազմակերպել Երեւանի վերաբերեալ պարային բեմադրութիւն: Յուլիսի 15-ին Արամ Խաչատրեան համերգասրահում կայացած «Հայաստան» պարախմբի համերգին նախարար Հ.Յակոբեանը Ա.Վարդանեանին պարգեւատրել է ՀՀ սփիւռքի նախարարութեան «Կոմիտաս» մեդալով` ազգանուէր գործունէութեան, հայ պարարուեստին անմնացորդ նուիրումի, հայկական մշակութային արժէքների պահպանման ու տարածման գործում ունեցած ներդրման համար:
  -   Մշակոյթ