«Ոսկէ ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատօն «ԱՊՀ երկրների կինօն. Ֆիլմեր առանց սահմանների»


«Ոսկէ ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատօն «ԱՊՀ երկրների կինօն. Ֆիլմեր առանց սահմանների»

  • 20-07-2012 16:12:38   | Հայաստան  |  Մշակոյթ

«Ոսկէ ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատօնը յատկապէս նշանակալից էր ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցութեան միջպետական հիմնադրամի հետ փառատօնի համագործակցութեան ընդլայնմամբ: Արդէն երրորդ տարին էր, որ Հիմնադրամի օժանդակութեամբ փառատօնի շրջանակներում իրականացուեց «ԱՊՀ երկրների կ'ինո» յատուկ ծրագիրը, որ ներկայացրեց Միութեան անդամ երկրների` վերջին տարիներին արտադրած լաւագոյն ֆիլմերը: Այս տարի ծրագիրը մասնաւորապէս ներկայացրեց 20 ֆիլմ: Ծրագրում ռուսական խաղարկային կինօն ներկայացուեց երեք ֆիլմերով` «անբաններըէ (ռեժ.` Անդրեյ Զայցեւ), «Հայրս` Բարիշնիկովը» (ռեժ.` Դմիտրի Պովոլոցկի եւ Սերգեյ Մոկրիցկի) եւ «Ուրիշ երկինք» (ռեժ.` Դմիտրի Մամուլիայ): Վերջինիս Երեւանեան պրեմիերայով էլ հէնց բացուեց «ապհ երկրների կինօ. ֆիլմեր առանց սահմաններիէ ծրագիրը: Միջոցառմանը ներկայ էր ֆիլմի պրոդիւսերը` Արսէն Գօտլիբը, ով ոչ միայն պատմեց ֆիլմի եւ դրա ստեղծման մասին, այլեւ իր միւս նախագծերի մասին, որոնք միաւորում են ռուսական եւ հայկական կինոարտարութիւնները: Ռուսական վաւերագրական կինօն ներկայացուեց «Յաղթանակ»(ռեժ.` Ալեքսանդր Կուպրին), «Մուտանտ առնէտները կամ ռեպորտաժ ապօրինի գրաւման մասին»(ռեժ.` Նուշայ Ալտուֆեւայ), «Եւրոպայի հայկական ժառանգութիւնը»(ռեժ.` Վալերի Բալայեան), «Տունդրայի շունչը» (ռեժ.` Միխայիլ Գորոբչուկ) եւ «Վաղը» (ռեժ.` Անդրեյ Գրեազեւ) ֆիլմերով: Ուկրաինական կինօն ներկայացուեց «Գամերը» (ռեժ.` Օլէ Սենցով), «Կրակի միջով անցածը» (ռեժ.` Միխայլոյ Իլյենկոյ) խաղարկայիններով եւ «Ինչ է պատահել այստեղ» (ռեժ.` Ռոբ Նիլսոն, ԱՄՆ/Ուկրաինայ համատեղ արտադրութիւն): Օլեգ Սեմցովը, ով հրաւիրուած էր Երեւան, ինքը հանդիսատեսին ներկայացրեց ֆիլմը: Բելառուսական երկու վաւերագրականները` «Մի քիչ դրախտ» (ռեժ.` Մաքսիմ Միխալցեւ) եւ «Միանձնուհին» (ռեժ.` Գալինա Ադամովիչ) ֆիլմերը, Երեւանում ներկայացրեց Իրինա Դէմեանովան` «Տերեւաթափ» ( „?i??????“ ) փառատօնի վաւերագրական ծրագրի ղեկավարը: «ապհ երկրների կինօ. ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում ընդգրկուած էին նաեւ երկու բելառուսական համատեղ արտադրութիւններ` «Մենաւոր կը ղզի» (Բելառուս/Լատուիայ/Էստոնիայ համատեղ արտադութիւն, ռեժ.` Պետր Սիմ) եւ ի հարկէ Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը (Բելառուս/Ռուսաստան/Գերմանիա/Լատուիայ համատեղ արտադրութիւն), որը ներկայացուած էր նաեւ «Ոսկէ ծիրանի»միջազգային մրցոյթի խաղարկային բաժնում եւ արժանացաւ գլխաւոր «Ոսկէ ծիրան» մրցանակին: Ղրղզստանի կինօն ներկայացուեց «Դատարկ տունը» (ռեժ.` Նուրբեկ Էգեն) խաղարկայինով, որը ներկայացրեց ֆիլմի սցենարի հեղինակը` Եկատերինա Տէրդատովան, ինչպէս նաեւ «Նաւավարը» (ռեժ.` Միրլան Աբդիլակիկով) եւ «Մեքքայի ճանապարհը» (ռեժ.` Ասել Ժուրաեւայ) վաւերագրականներով: Ղազախստանի կինօն ներկայացուեց «դրախտ մայրիկի համարէ (ռեժ.` Ակտան Արիմ Կուբատ) եւ «գարնան առաջին անձրեւներըէ (Ճապոնիայ/Ղազախստան համատեղ արտադրութիւն, ռեժ.` Էռլան Նուրմուխամբետով): Ռեժիսորը` ինքը, ժամանել էր Երեւան Ալմաթայից ներկայացնելու ֆիլմը, եւ արժանացաւ նաեւ ՖԻՊՐԵՍԻ մրցանակին: Ուզբեկստանի կինօն ներկայացուեց «ճշմարտութեան օրըէ (ռեժ.` Ջասուրայ Իսխակովայ) ֆիլմով: Ցուցադութիւնից առաջ կայացաւ նաեւ հեղինակի հետ հանդիպումը : ԱՊՀ երկրների արտադրոթեան եւս 10 ֆիլմ ներկայացուած էին «ոսկէ ծիրանիէ միջազգային խաղարկային, վաւերագարկանայ եւ կարճամետրաժ «Կորիզ» ծրագրերում: Կարեւոր է նշել նաեւ, որ Փառատօնի շրջանակներում` ԱՊՀ երկրների կինօ ծրագրի շրջանակներում, անցկացուեց ռուս մեծանուն կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի ֆիլմերի յետահայեաց ցուցադրութիւններ: Մասնաւորապէս ներկայացուեց նրա «Արեւը» «Ցուլը», «Մոլոք» եւ «Ֆաուստ» ֆիլմերը ներառող քառապատումը: Տեղի ունեցան ռեժիսորի հետ հանդիպումներ հանրութեան եւ մամուլի համար: Ծրագիրն ընդրկեց նաեւ Վադիմ Աբդռաշիտովի հետ հանդիպումը: Անցկացուեցին Մարինա Ռազբեշկինայի, Ռոլանդ Ղազարեանի, Վադիմ Աբդռաշիտովի վարպետութեան դասեր: ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցութեան միջպետական հիմնադրամի աջակցութեամբ փառատօնի շրջանակներում իրականացուեց նաեւ Անդրեյ Տարկովսկու 80-ամեայ յոբելեանին նուիրուած «Յարգանքի տուրք» ծրագիրը, որի շրջանակներում ներկայացուեցին նրա «Աւէտարան ըստ Անդրեյիէ եւ «Սօլեարիս» ֆիլմերի հեղինակային տարբերակները, ինչպէս նաեւ նրա` ուսանողական շրջանում ստեղծուած եւ ոչ այնքան ճանաչուած «Այսօր բաց չեն թողնում» եւ «Գլանիւն ու ջութակը» ֆիլմերը: Ի դէպ, վերջինս նրա դիպլոմային աշխատանքն է եղել եւ նկարահանուել է Երեւանում: Ծրագրում ներկայացուեցին նաեւ Տարկովսկու գեղաւեստական ղեկավարութեամբ ստեղծուած «Հնձան» (ռեժ.` Բագրատ Յովհաննիսեան) եւ Տարկովսկու մասին պատմող «մոսկովեան Էլեգիա» (ռեժ.` Ա.Սոկուրով) եւ «Անդրեյ» (ռեժ.` Ա.Ազատեան եւ Ն.Մկրտչեան) ֆիլմերը: Յուլիսի 13-ին փառատօնի շրջանակներում կայացաւ «տարկովսկու հայելու մէջ. Մշակութային համընդհանուր յիշողութիւն եւ անհատի աշխարհէ թեմայով կլոր սեղան- քննարկում, որին մասնակցեցին կինոգործիչներ, լրագրողներ ԱՊՀ երկրներից: Հանդիպումը վարեցին կինոգետ Դաւիթ Մուրադեանը (Ազգային կ'ինոակադեմիայի նախագահ) եւ Սուսաննա Յարութիւնեանը («Ոսկէ ծիրանի» գեղարուեստական ղեկավար, կինոգետ): Զեկուցումներով եւ ելոյթներով հանդէս եկան Ռուսաստանի կինոմատոգրաֆիական արուեստի ակադեմիայի անդամ, Անդրեյ Տարկովսկու 80-ամեակի յոբելեանական հանրային յանձնաժողովի քարտուղար, Մոսկուայի մրցանակի դափնեկիր Վեաչեսաւ Շմիրովը, կինոռեժիսոր, պատմաբան, գող Ռուբեն Անգալդայեանը, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրէն Զաւէն Սարգսեանը, կինոգետ, կինոգիտութեան թեկնածու Սիրանոյշ Գալստեանը, կինոգետ Վլադիմիր Բադասեանը եւ այլոք: Կլոր սեղանի նիւթերի հիման վրայ աշնանը լոյս կը տեսնի գրքոյկ: Յուլիսի 14-ին Կինոյի տանը տեղի ունեցաւ ԱՊՀ երկրների կինոգործիչների հանդիպում, որտեղ, ըստ աւանդոյթի, պատին իենց ստորագրութիւնները թողեցին Ալեքսանդր Սոկուրովը, Վադիմ Աբդռաշիտովը: «Ոսկէ ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատօնի շրջանակներում եւ ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցութեան միջպետական հիմնադրամի աջակցութեամբ արդէն երկրոդ տարին իրականացուող ԱՊՀ երկրների կինօ ծրագիրը որպէս հիմնական նպատակ ունի քննարկել ԱՊՀ երկրների կինոարտադրութեան ոլորտի ինչպէս ձեռքբերումները, այնպէս էլ առկայ խնդիրները, ինչպէս նաեւ դիտարկել համագործակցութեան եւ համատեղ կինոարտադրութեան հեռանկարները եւ հնարաւորութիւնները: Այդ նպատակը լիովին համընկնում է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցութեան միջպետական հիմնադրամի առաքելութեանը` որպէս ԱՊՀ տարածաշրջանում հումանիտար համագործակցութեան ոլորտում մասնագիտացած կազմակերպութեան, որը կը բերի համընդհանուր հումանիտար զարգացման եւ միջմշակութային երկխօսութեան ԱՊՀ երկրներում:
  -   Մշակոյթ