ԱՄՀ -ի ղեկավարին դատարանը կը ներկայացնի մեղադրանք բռնաբարութեան փորձի համար
16-05-2011 10:36:01 | ԱՄՆ | Միջազգային
Մայիսի 16-ին բռնաբարութեան փորձի համար դատարանը պաշտօնապէս մեղադրանք կը ներկայացնի Արժոյթի միջազգային հիմնադրամի 62-ամեայ ղեկավար Դոմինիկ Ստրոսս-կանին, որին ձերբակալել էին շաբաթ օրը Նիւ Եորքի օդանաւակայաններից մէկում: Յայտնելով այս մասին «Ազատութիւն» ռադիօկայանը նշում է, որ Ստրոսս-կանը հերքում է իրեն ներկայացուած մեղադրանքը:
Նախօրէին Ամհ-ի ղեկավարը պէտք է հանդիպէր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, իսկ յաջորդ օրը Բրիւսէլում մասնակցէր Եւրոմիութայն երկրների ֆինանսների նախարարների հետ հանդիպմանը։
Դ.ստրոսս-կանի բացակայութեան ժամանակ Ամհ-ի ղեկավարի պարտականութիւնները կը կատարի նրա տեղակալ Ջոն Լիփսկին: