Զօրակցութիւն հայ ժողովրդին


Զօրակցութիւն հայ ժողովրդին

  • 18-09-2012 11:24:17   |   |  Հասարակութիւն

Սեպտեմբեր 13-ից 14-ը Յունաստանի Կրետէ կղզում գումարուեց Եկեղեցիների Եւրոպական Կոնֆերանսի Կենտրոնական կոմիտէի տարեկան ժողովը: Ժողովի ընթացքում ի շարս այլ հարցերի քննարկուեց նաեւ Հունգարիայի կողմից Ադրբեջանի ԶՈՒ սպայ Ռամիլ Սաֆարովի արտայանձնման եւ Ադրբեջանում ազատ արձակման հարցը: ԷԵԿ Կենտրոնական կոմիտէի անդամները ցաւ են արտայայտել Ադրբեջանի նախագահի կողմից յանցագործին շնորհուած անյարդուրժելի ներման կապակցութեամբ` իրենց համերաշխութիւնն ու զօրակցութիւնը յայտնելով հայ ժողովրդին եւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցուն` աղօթելով, որ արդարութիւնը հաստատուի եւ ազգերի միջեւ թագաւօրէն խաղաղութիւնն ու փոխըմբռնումը: Այս առնչութեամբ Կենտրոնական կոմիտէն պաշտօնական գրութիւն է ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Ցաւալի իրողութեան առիթով հայ ժողովրդին իր զօրակցութիւնն է յայտնել նաեւ Հնդիկ Մալանկարայ Եկեղեցու պետ Նորին Սրբութիւն Բասիլիոս Մարթովմայ Պօղոս Երկրորդը:
  -   Հասարակութիւն