Տեղի ունեցաւ ֆորում` նուիրուած Գիտութեան եւ կրթութեան հայկական ազգային հիմնադրամի տասներկուերորդ տարելիցին


Տեղի ունեցաւ ֆորում` նուիրուած Գիտութեան եւ կրթութեան հայկական ազգային հիմնադրամի տասներկուերորդ տարելիցին

  • 25-09-2012 11:22:37   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Ասօր ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայում տեղի ունեցաւ Հայ օգնութեան ֆոնդի ներքոյ ձեւաւորուած Գիտութեան եւ կրթութեան հայկական ազգային հիմնադրամին նուիրուած (ԳԿՀԱՀ`,ANSEFէ)միջազգային ֆորումը: ANSEF-ըստեղծուել է 2000 թուականին դոկտոր Էդգար Յովսէփեանի, դոկտոր Արամ Չօբանեանի, դոկտոր Երուանդ Թերզեանի եւ մի խումբ ամերիկայհայ բարերարների հայանպաստ ջանքերով եւ անցած տասներկու տարիների ընթացքում կարեւոր դեր է խաղացել հայկական գիտական մտքի զարգացման գործում` աջակցելով եւ խրախուսելով հայ երիտասարդ գիտնականներին իրենց գիտահետազօտական աշխատանքը շարունակելու հայրենիքում: Ֆորումին ներկայ էին Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արեւելեան թեմի առաջնորդ` Հօֆ-ի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը, Հօֆ-ի ատենապետ Րենդի Սաբահ-գուլեանը, ANSEF-ի հետազօտական խմբի ներկայացուցիչներ եւ փորձագէտներ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, ՀՀ ԿԳՆ Արմէն Աշոտեանը, ՀՀ Սփիւռքի նախարար, տիկին Հրանոյշ Յակոբեանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազօր դեսպան Ջոն Հեֆֆերնը, ինչպէս նաեւ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսեանը, գիտնականներ, ակադեմիկոսներ եւ այլ պատուաւոր հիւրեր: Ֆորումի ընթացքում ողջոյնի խօսքով հանդէս եկան Հօֆ-ի տնօրէնների խորհրդի անդամ` նախկինում Բոստօնի համալսարանի պատուաւոր նախագահ`դոկտորարամ Չօբանեանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազօր դեսպան Ջոն Հեֆֆերնը, ինչպէս նաեւ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսեանը: Տեսական եւ կիրառական ոլորտի գիտական նուաճումները ներկայացուեցին տեսանիւթերի եւ պատկերաւոր հաշուետուութիւնների տեսքով, որոնց միջոցով գիտնականները եւ ANSEF դրամաշնորհի արժանացած գիտահետազօտական խմբերի ներկայացուցիչները մէկ անգամ եւս փաստեցին արձանագրուած արդիւնքներն ու դրանց կայացման գործում ANSEF-ի դրամաշնորհային ծրագրի կարեւորութիւնը: Ֆորումի քննարկման ընթացքում հնչեցին նաեւ մի շարք գործնական առաջարկներ: ՀՕՖ-ի հաղորդակցութեանեւ տեղեկաւութեան բաժնից յայտնում են, որ անցած 12 տարիների ընթացքում ՀՕՖ-ի գիտական այս ծրագրի մրցանակին ընդհանուր առմամբ արժանացել են 281գիտահետազօտական խմբեր, որոնցում ընդգրկուած են եղել 1000-ից աւելի գիտնականեր: Ծրագրի դրամաշնորհային գումարը կազմել է 1մլն 405 հազար դոլար:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ