Ռալֆ Յիրիկեան.«Դասական երաժշտութիւնը կարեւոր է մարդու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար»


Ռալֆ Յիրիկեան.«Դասական երաժշտութիւնը կարեւոր է մարդու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար»

  • 25-09-2012 12:13:08   | Հայաստան  |  Մշակոյթ

«Արուեստների Պատկերասրահ» Մշակութային Հիմնադրամը` ՀՀ Նախագահի Տիկին Ռիտա Սարգսեանի Բարձր հովանու ներքոյ եւ ՎիւաՍել-ՄՏՍ ընկերութեան Գլխաւոր հովանաւորութեամբ, ներկայացնում է վերադարձի Դասական Երաժշտութեան Վեցերորդ փառատօնը: Փառատօնի անուանումն ամբողջութեամբ արտայայտում է դրա նպատակը` մի տանիքի տակ համախմբել Հայաստանի եւ արտերկրի դասական երաժշտութեան հայ կատարողներին: ՎիւաՍել-ՄՏՍ -ը վճռական է վերջին երկու տասնամեակում արտասահմանում ստեղծագործող մեր հայրենակիցների` Հայաստան այցելութեանն աջակցելու եւ իրենց կատարումներով` դասական երաժշտութեան հմայքը հայ հասարակութեանը ներկայանալու նուիրական գործին սատարելու հարցում: Արդէն վեցերորդ տարին`այս փառատօնը մեր երկրի զաւակներին հայրենիք է բերում աշխարհի տարբեր անկիւններից: Փառատօնի մասնակիցների թւում են հանրայայտ հայ երաժիշտներ Ֆրանսիայից, Իսրայէլից, Դանիայից եւ Գերմանիայից: «Դասական երաժշտութիւնը կարեւոր է մարդու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար: Որպէս Հայաստանում հեռահաղորդակցութեան առաջատար օպերատոր եւ կորպորատիւ պատասխանատու քաղաքացի, ՎիւաՍել-ՄՏՍ -ը մեծ կարեւորութիւն է տալիս հայաստանեան հասարակութեան գեղագիտական դաստիարակութեանը եւ բազմակողմանի զարգացմանըէ, - ասաց ՎիւաՍել-ՄՏՍ -ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը: «Մենք պէտք է նպաստենք մեր հասարակութիւնում դասական երաժշտութեան մասսայականացմանը, յատկապէս` երիտասարդների շրջանում: Չէ՞ որ դասական երաժշտութիւնն է ի զօրու ընդլայնելու մարդու` շրջապատող աշխարհի ամբողջ գեղեկցութիւնն ըմբռնելու եւ գնահատելու ունակութիւնը: Երաժշտութիւնը կարող է հարստացնել մարդու կեանքը եւ օգնել տեսնել աշխարհը նորովի», - Ռալֆ Յիրիկեանը: Մշակոյթի ոլորտում սերտ համագործակցութիւնը գործունէութեան հիմք ընդունելով` ՎիւաՍել-ՄՏՍ -ն աջակցում է արուեստի տարբեր բնագաւառներում` երաժշտութեան, պարի, թատրոնի եւ ազգային հպարտութեան աղբիւր եւ հայի ազգային ինքնութեան հիմք ծառայող այլ ասպարէզներում իրականացուող ծրագրերին: Վերադարձի Դասական Երաժշտութեան Վեցերորդ Փառատօնի հանդիսաւոր բացման համերգը կայացաւ սեպտեմբերի 24-ին Ա.Խաչատրեան Համերգասրահում: Փառատօնը հայ հանդիսատեսին է ներկայանալու 8 համերգից բաղկացած համերգաշարով եւ իր աշխատանքը կ'աւարտի հոկտեմբերի 31-ին: Սպասէք աւելին: ՎիւաՍել-ՄՏՍ... Աւելին` քան օպերատոր: Վիւասել-մտս-ը (Ղ-տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզօր 2G/3.75G/4G ցանցը եւ տրամադրում է ձայնային եւ տուեալների փոխանցման ծառայութիւնների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունէութեան հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լաւագոյնս ծառայելը, հիմնադրման օրուանից` 2005թ. յուլիսի 1-ից, ՎիւաՍել-ՄՏՍ -ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց եւ բաժանորդների մեծ բազա: ՎիւաՍել-ՄՏՍ -ը նորարարութիւնների առաջատարն է եւ հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցութեան շուկայի: Յաւելեալ տեղեկութիւններ ստանալու համար այցելէք www.vivacell.am * * * «Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագոյն օպերատորն է: Դուստր ձեռնարկութիւնների հետ միասին կազմակերպութիւնը սպասարկում է աւելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպէս նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Թուրքմէնստանի բնակչութիւնը, որտեղ Մտս-ը եւ իր դուստր ձեռնարկութիւններն ունեն լիցենզիայ GSM ստանդարտներին համապատասխան ծառայութիւններ մատուցելու համար, կազմում է աւելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «մտսե-ի բաժնետոմսերը գնանշուած են Նիւ Եորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Յաւելեալ տեղեկութիւններ ստանալու համար այցելէք www.mtsgsm.com ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՓԱՌԱՏՕՆ 2012 ԾՐԱԳԻՐ Սեպտեմբերի 24 Ա.Խաչատրեան Համերգասրահ Փառատօնի հանդիսաւոր բացում Լեւոն Մուրադեան,թաւջութակ /Պորտուգալիայ/ Իսրայէլ Կ'ամերատայ Երուսաղէմ/Իսրայէլ/ /գեղարուեստական ղեկավար եւ դիրիժոր` Աւներ Բիրոն/ Հոկտեմբերի 3 Կոմիտասի անուան Կամերային Երաժշտութեան Տուն ?Դարիուս Միյոյ? դաշնամուրային դուէտ Արմինէ Սողոմոնեան /Հայաստան/ Անահիտ Սողոմոնեան/Ֆրանսիայ/ Հոկտեմբերի 11 Կոմիտասի անուան Կամերային Երաժշտութեան Տուն ?Ֆրատրես? տրիօ/Գերմանիա/ Ֆեօդր Ռուդին,ջութակ Հայրապետ Առաքէլեան,սաքսոֆոն Ռուդոլֆս Վանկս, դաշնամուր Հոկտեմբերի 16 Կոմիտասի անուան Կամերային Երաժշտութեան Տուն Կամերային երաժշտութեան երեկոյ Միքայէլ Հախնազարեան,թաւջութակ/Գերմանիա/ Մարիաննա Շիրինեան,դաշնամուր/Դանիա/ Հոկտեմբերի 18 Ա.Խաչատրեան Համերգասրահ Արամ Խաչատրեան մրցոյթ-վերադարձ Ֆեօդր Ռուդին,ջութակ /Գերմանիա/ Հայրապետ Առաքէլեան,սաքսոֆոն /Գերմանիա/ Հայաստանի Պետական Երիտասարդական Նուագախումբ /գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր` Սերգեյ Սմբատեան/ Հոկտեմբերի 21 Կոմիտասի անուան Կամերային Երաժշտութեան Տուն Դաշնամուրային երաժշտութեան երեկոյ Մարիաննա Շիրինեան /Դանիա/ Հոկտեմբերի 24 Կոմիտասի անուան Կամերային Երաժշտութեան Տուն Նուիրում Վաչէ Ումր-շատի ծննդեան 90-ամեակին Սուետլանայ Նաւասարդեան,դաշնամուր Հոկտեմբերի 31 Արամ Խաչատրեան Համերգասրահ Փառատօնի հանդիսաւոր փակում Նուիրում Ամալեայ Բայբուրթեանի ծննդեան 85-ամեակին Վահագն Պապեան, դաշնամուր/Իսրայէլ/ Բորիս Գիլտբուրգ, դաշնամուր/Իսրայէլ/
  -   Մշակոյթ