Արմէն Աղայեան.Տարածքային զիջման ոչ մի փաստաթուղթ բանակցութիւններում չպէտք է քննարկուի


Արմէն Աղայեան.Տարածքային զիջման ոչ մի փաստաթուղթ բանակցութիւններում չպէտք է քննարկուի

  • 30-10-2012 14:19:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Այսօր մամուլի ասուլիսում քաղաքագէտ Արմէն Աղայեանը, խօսելով ԼՂՀ բանակցութիւններիի մասին, ասաց. «Խնդիրը բանակցութիւնները չեն, խնդիրը բանացկութիւնների բովանդակութիւնն է: Տարածքային զիջման ոչ մի փաստաթուղթ բանակցութիւններում չպէտք է քննարկուի»: Նա նշեց, որ մինչ հիմա բոլոր իշխանութիւնների ժամանակ այդ քաղաքականութիւնն է տարուել եւ սխալը դրուել է ի սկզբանէ Լեւոն Տէր-պետրոսեանի կողմից, ինչը նաեւ շարունակել են մնացած իշխանութիւնները: Այսպիսով նա առաջարկեց, որ պէտք է վերականգնել բոլոր իրաւունքները, վերաբնակեցնել ազատագրած տարածքները, յայտարարել, որ Արցախը Հայաստանի մաս է եւ որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը ճշտուած չէ: Ինչ վերաբերում է միջազգային հանրութեան արձագանքին, ապա քաղաքագէտը նշեց, որ մենք յօրինել ենք որոշակի միջազգային հանրութիւն եւ սկսել ենք դրանից սարսափել: «Մենք հնարել ենք, որ միջնորդները կ'ասեն, ու իրենց դեռ չասածից, սկսել ենք վախենալ»,-ասաց նա: Խօսելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին, Արմէն Աղայեանը նշեց, որ դա հերթական անիմաստ հանդիպումն էր: Նա նշեց, որ Արցախի հարցում Ռուսաստանի եւ որեւէ այլ երկրի դերակատարութիւնը չափից աւելի է գերագնահատւում: «Միջազգային հանրութիւնը Արցախի հարցում դիրքորոշում չունի, բայց ունի քաւորութեան խնդիր»,-ասաց նա: mardik.am
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը