ՀՅԴ-ն տոնում է կուսակցութեան 122-ամյակը


ՀՅԴ-ն տոնում է կուսակցութեան 122-ամյակը

  • 07-11-2012 17:37:52   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Վերանորոգ ուխտով շարունակել նրանց գաղափարական ուղին... 1890 թւական. դարաթիւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան համար, որը ապագայում կուսակցութիւն հասկացութեան սահմաններից անդին պէտք է դուրս գար եւ յատկապէս յետեղեռնեան շրջանում դառնար իր ժողովրդի ազգապահպանման հիմնարար կռւանն ու այդ գաղափարաբանութեամբ քայլէր իր 122-ամեայ պատմութեան շաւիղներում ու կերտէր պատմութիւն՝ պատմութեան մէջ՝ այդ պատմութեան իւրաքանչիւր քաղաքական կացութեանը համահունչ՝ ճշտորոշելով իր քայլերը: Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը տօնում է իր հարազատ կուսակցութեան 122-ամեակը՝ մէկ անգամ եւս շեշտադրելով ու ընդգծելով իր հիմնարար գաղափարները եւ սկզբունքները: Ազգային-հասարակական եւ քաղաքական գործիչներ, որոնք իրականում Առաջին Հանրապետութեան անկախութեան օրերին պատասխանատու բարձր պաշտօններ են զբաղեցրել, արհամարհելով ժամանակի քաղաքական եւ տնտեսական բարդ իրողութիւնները, ապագայում տարագրւելով՝ հանգրւան են գտել Իրանում, որտեղ շարունակել են իրենց ազգանպաստ գործունէութիւնը՝ ազգային ոգի ու շունչ փոխանցելով նոր սերունդներին. նրանք իրենց կեանքի վերջնական հանգրւանը որպէս ապրող կոթողներ՝ գտան Թեհրանի Դուլաբի գերեզմանատան պանթէոնում: Այս տարի եւս, ամէն տարւայ նման, ուրբաթ, նոյեմբերի 9-ին համայնքի հասարակութիւնը իր յարգանքի տուրքը կը մատուցի Համբարձում Տէրտէրեանների, Երւանդ Հայրապետեանների, Յակոբ Տէր-Յակոբեանների եւ նման շատ ու շատ մտաւորականների ու ազգային գործիչների փայփայած գաղափարաբանութեանն ու թողած աւանդին ու, ի վերջոյ, նրանց փառապանծ յիշատակին՝ ուխտելով շարունակել նրանց կիսատ թողած գործն ու գաղափարական ուղին, ի հեճուկս մերօրեայ բարդութիւնների ու խոչընդոտների: Ա. Է. «ԱԼԻՔ»
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը