Աշխարհում ամենամեծ HD էկրանը


Աշխարհում ամենամեծ HD էկրանը

  • 14-05-2011 00:11:17   | ԱՄՆ  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
ԱՄՆ -ում Հիւսիսային Կ'արոլինայ նահանգում գտնուող «Charlotte Motor Speedway» վազքուղիում տեղադրուել է աշխարհում ամենամեծ HD էկրանը: Էկրանի լայնութիւնը կազմում է 61 մետր, բարձրութիւնը 24,3 մետր: Էկրանի ընդհանուր քաշը 330 տոննա է: Նշենք, որ էկրանի տեղադրման աշխատանքներն իրականացուել են աւելի քան 4 ամսուայ ընթացքւմ: Կազմակերպուող մրցարշաւների ժամանակ էկրանի վրայ կը հեռարձակուեն վազքուղիում ընթացող մրցոյթի տեսարանները: Առաջին հեռարձակումը կ'իրականացուի այս տարուայ մայիսի 21-ին «NASCAR Sprint All-Star Race» մրցավարշաւի ժամանակ:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ