Օմբուդսմենը հանդէս է եկել «Ընտանեկան բռնութեան մասին» ՀՀ օրէնքի նախագծի վերաբերեալ մի շարք առաջարկութիւններով


Օմբուդսմենը հանդէս է եկել «Ընտանեկան բռնութեան մասին» ՀՀ օրէնքի նախագծի վերաբերեալ մի շարք առաջարկութիւններով

  • 14-11-2012 13:38:39   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

Այսօր Մարդու իրաւունքների պաշտպան Կարէն Անդրէասեանը հանդէս է եկել «ընտանեկան բռնութեան մասինէ ՀՀ օրէնքի նախագծի վերաբերեալ մի շարք առաջարկութիւններով: Առաջարկութիւնների փաթեթը ներառում օրէնքի բարեփոխման տարբեր առաջարկներ, մասնաւորապէս` նախատեսել անչափահասներից բացատրութիւններ վերցնելու յատուկ կարգ, համաձայն որի այն կարող է իրականացուել անչափահասի օրինական ներկայացուցչի ներկայութեամբ` ոստիկանութեան անչափահասների գործերով համապատասխան ստորաբաժանման աշխատակցի կամ հոգեբանի/մանկավարժի պարտադիր ներկայութեամբ` հաշուի առնելով, որ ընտանեկան բռնութիւնները երեխայի վրայ ունենում են ծանր եւ հոգեճնշող ազդեցութիւն: Եւս մէկ կարեւոր առաջարկութիւն էր «Թէժ գիծ» բառակապակցութիւնից առաջ աւելացնել «շուրջօրեա» բառը` ելնելով հնարաւոր ընտանեկան զոհերի իրաւունքների լիարժէք պաշտպանութեան նկատառումներից: Սա հիմնաւորւում է միջազգային փորձով, համաձայն որի` ընտանեկան բռնութեան կանխարգելման, անձանց պաշտպանութեան, նրանց հոգեբանական եւ իրաւաբանական խորհրդատուութիւն տրամադրելու նպատակով ստեղծուած «Թէժ գիծ» ծառայութիւնները շուրջօրեայ են: Առաջարկւում է նախատեսել նաեւ, որ իւրաքանչիւր ահազանգ կամ բողոք ենթակայ լինի անյապաղ ստուգման եւ/կամ քննարկաման, որի արդիւնքում կը կայացուի ընտանեկան բռնութիւնը կանխարգելող յատուկ միջոցի կիրառման մասին որոշում: Բացի այդ առաջարկւում է մշակել ընտանեկան բռնութիւններից պաշտպանութեան այնպիսի յատուկ մեխանիզմներ, որոնց արդիւնքում կը բացառուեն ընտանեկան բռնութեան զոհի կամ նրա երեխաների կրթութեան իրաւունքի հնարաւոր սահմանափակումները: Օրէնքի նախագծի վերաբերեալ Օմբուդսմենի բոլոր առաջարկութիւններին ծանօթանալու համար այցելէք Մարդու իրաւունքների պաշտպանի կայքէջ` http://pashtpan.am/article/837: Պաշտպանի աշխատակազմ /Հեռախօս լրագրողների համար` 091 008812/
  -   Մարդու իրաւունքներ