Դերնիկ Մելիքյան.Սիրիայի «լիբիականացումը»՝ ուրվագծված...


Դերնիկ Մելիքյան.Սիրիայի «լիբիականացումը»՝ ուրվագծված...

  • 14-11-2012 17:24:18   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Պաշտօնական տեղեկատւութիւնների համաձայն՝ 1- Սիրիական ապստամբ «բազմազգ» (սիրիացի, սաուդցի, թուրք, ադրբեջանցի, չեչէն, պակիստանցի, աֆղան) վարձկան զինեալ-ընդդիմադիրները վերջապէս յաջողեցրել են միաւորւել ու յետայսու միասնական ղեկավարութեան ներքոյ՝ շարունակել Ասադին տապալելու մօտ երկամեայ «յեղափոխութիւնը»: 2- Ի տես սոյն իրողութեան՝ ԱՄՆ-ն, Կատարը եւ Թուրքիան առաջիններն էին, որ պահանջեցին ճանաչել «սիրիական ընդդիմութեան եւ յեղափոխական ուժերի ազգային կոալիցիան»՝ որպէս օրինական իշխանութիւն...: 3- ԱՄՆ-ի պետքարտուղարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարկ Տոները յաջորդիւ յայտարարել է. «Մենք ուրախ ենք աջակցել Ազգային կոալիցիային, որը նպատակ ունի վերջ տալ Ասադի իշխանութեանը եւ կառուցել արդար ու ժողովրդավարական ապագայ...»: 4- ԱՄՆ-ի պետքարտուղարութեան յայտարարութեանը յաջորդել է Թուրքիայի ԱԳ նախարար Դաւութօղլուի կոչը՝ «Սիրիայի բարեկամները պէտք է աջակցեն այդ կոալիցիային, եւ այլեւս չի կարող լինել չաջակցելու որեւէ արդարացում», իսկ Եւրոմիութեան արտաքին գործերի յանձնակատար Քաթրին Աշտոնը մասնաւորապէս նշել է. «Ես անհամբեր սպասում եմ, որ նոր կոալիցիան կը լինի ամբողջութեամբ գործող ու համընդգրկուն եւ կը յարգի ժողովրդավարական սկզբունքները...»: «Օրինականութեան ու ժողովրդավարութեան» վերոգրեալ կոչերին, ահա, հետեւում են ներքոգրեալ ուժային-ռազմական յորդորակները. 5- ՆԱՏՕ-ի ղեկավար Ռասմուսէնը սիրիական տագնապը մասնաւորեցնելով թուրք-սիրիական սահմանային վերջին բախումների վրայ՝ յայտարարել է թէ՝ ՆԱՏՕ-ն հարկ եղած դէպքում՝ կօգնի ու կաջակցի իր գործընկեր Թուրքիային... 6- Իսկ ռազմական ոլորտի արեւմտեան մի այլ ներկայացուցիչ՝ Անգլիայի պաշտպանութեան շտաբի պետ գեներալ Ռիչարդզը արդէն խօսում է «Սիրիայի տարածք սահմանափակ ռազմական ներխուժման մասին»: -Ահաւասիկ, ՄԱԿ-ի կողմից իսկ գործուղւած Կոֆի Աննանի ու Ախզար Իբրահիմիի խաղաղարար առաքելութիւնները, որոնք հովանաւորւում էին Ռուսաստան-Չինաստան-Իրան առանցքի շուրջ համախմբւած շատ ու շատ երկրների կողմից, պէտք է ի չիք դառնային այսպէս ասած՝ «միջազգային հանրութեան» առանցքի կողմից, որոնց էլ ձեռ է տալիս լեգիտիմացնել նոյնիսկ «Թալիբա-ալղայիդական կոալիցիան», որոնց դիպուկահարներն ու Թուրքիայի ճամբով ստացած նոր զէնքերը թիրախ են դարձնում Սիրիայի անմեղ քաղաքացիներին ու յատկապէս՝ քրիստոնէական սրբավայրերին: Սա է, ցաւօք, Աշտոնների, Ռիչարդզների ու սրանց խամաճիկ Էրդողանների օրինաչափական ժողովրդավարութիւնը...: «ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը