«HP» ընկերութիւնը ներկայացրել է աշխարհում առաջին Wi-Fi մկնիկը


«HP» ընկերութիւնը ներկայացրել է աշխարհում առաջին Wi-Fi մկնիկը

  • 13-05-2011 22:11:21   | ԱՄՆ  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
«HP» ընկերութիւնը ներկայացրել է աշխարհում առաջին Wi-Fi մկնիկը: Նոր Wi-Fi մկնիկը կարողանում է անմիջական կապ հաստատել համակարգչի հետ առանց որեւէ USB մալուխի միջամտութեան: Ներկայումս շուկայում ներկայացուած են տարբեր տեսակի համակարգչային անլար մկնիկներ, սակայն վերջիններս օգտագործւում են որպէս Bluetooth համակարգեր համակարգիչների հետ կապ հաստատելու համար: Wi-Fi մկնիկը կապ է հաստատում միայն Wi-Fi տեխնոլոգիայով ապահովուած համակարգիչների եւ գործում է համակարգչից աւելի քան 9 մետր հեռաւորութեան վրայ: Wi-Fi մկնիկն առաջին անգամ վաճառքում կը յայտնուի Ամն-ում այս տարուայ յունիս ամսից, որի գինը կը կազմի 50 ԱՄՆ դոլար:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ