Արթուր Աբրահամ. Ֆլորա Մարտիրոսեանի կորուստը ծանր էր բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան


Արթուր Աբրահամ. Ֆլորա Մարտիրոսեանի կորուստը ծանր էր բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան

  • 21-11-2012 14:52:10   | Հայաստան  |  Մշակոյթ


 

Հայազգի բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ցաւակցական խօսք է յղել ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսեանի մահուան կապակցութեամբ.
 
"Խոր վշտով ցաւակցում եմ Ֆլորա Մարտիրոսեանի հարազատներին, մտերիմներին, ընկերներին, նրա երգարուեստի սիրահարներին եւ համայն հայութեանը` մեծ հարազատի, մեծ երգչուհու եւ մեծ հայրենակցի վաղաժամ մահուան կապակցութեամբ: Տիկին Ֆլորայի կորուստը ծանր է ոչ միայն հարազատների եւ մերձաւորների, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան եւ գնահատում այնպիսին, ինչպիսին կար`  տաղանդաւոր, նուիրուած,  հոգատար, կատակասէր, քնքուշ, բարի, ուժեղ…
Այլեւս մեզ հետ չէ հայ երգի աննման կատարողը, ստեղծագործական եռանդի, անկեղծ հայրենասիրութեան մարմնացումը, բայց մեզ հետ են եւ յաւէրժ են նրա երգերը, գործերը, սերը…  մխիթարութիւն եւ սփոփանք` բոլոր վշտացեալ սրտերին",- նշել է Արթուր Աբրահամը:
Յիշեցնենք, որ 2012 թ. ապրիլից Արթուր Աբրահամը միացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսեանի "Այլեւս երբեք" (Never Again) խորագիրը կրող նախագծին, որի նպատակն է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ միջազգային հանրութեան ուշադրութիւնը եւս մէկ անգամ սեւեռել Հայոց ցեղասպանութեան եւ մարդկութեան նկատմամբ իրագործուող բռնութիւնների վրայ, միաժամանակ աշխարհին յոյսի եւ խաղաղութեան կոչ յղել:
  -   Մշակոյթ