Հանրակրթական դպրոցի առաջին դասարան երեխայի ընդունելութեան ժամանակ արգելւում է գիտելիքների ստուգումը


Հանրակրթական դպրոցի առաջին դասարան երեխայի ընդունելութեան ժամանակ արգելւում է գիտելիքների ստուգումը

  • 23-11-2012 00:16:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

 

Հանրակրթութիւնը նպատակաուղղուած է սովորողի մտաւոր, հոգեւոր, ֆիզիկական եւ սոցիալական զարգացմանը, նրա անձի` որպէս ապագայ քաղաքացու ձեւաւորմանը, ինքնուրոյն կեանքի, մասնագիտական կողմնորոշմանը եւ մասնագիտական կրթութեան նախապատրաստմանը:
Սովորողների ընդունելութիւնը ուսումնական հաստատութիւն իրականացւում է տնօրէնի հրամանով` դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի եւ հաստատութեան ու ծնողի միջեւ կնքուած պայմանագրի հիման վրայ:
 
Ուսումնական հաստատութեան առաջին դասարան ընդունւում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տուեալ օրացուցային տարուայ դեկտեմբերի 31-ը ներառեալ: Աւելի փոքր տարիքի երեխաների ընդունելութիւնը ուսումնական հաստատութիւն արգելւում է:
 
Հանրակրթական դպրոցի առաջին դասարան երեխայի ընդունելութեան ժամանակ արգելւում է գիտելիքների ստուգումը:
 
Դպրոցական տարիքի երեխային ուսումնական հաստատութիւն ընդգրկելու համար պատասխանատու է ծնողը` օրէնքով սահմանուած կարգով, իսկ ուսումնական հաստատութիւնը, տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինները ապահովում են դպրոցական տարիքի երեխայի ընդգրկումը ուսումնական հաստատութիւն:
 
Աղբիւրը` Իրաւաբան.net
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը