«Մարդու իրաւունքների պաշտպանութիւնը երկրներ ու սահմաններ չի ճանաչում»


«Մարդու իրաւունքների պաշտպանութիւնը երկրներ ու սահմաններ չի ճանաչում»

  • 09-03-2011 14:31:32   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
Նամակ Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերին Մեծարգոյ պարոն Ֆիշեր Թոյլ տուէք ողջունել Ձեզ որպէս ԵԽԽՎ մոնիտորինգային յանձնաժողովի համազեկուցող Հայաստան այցելելու կապակցութեամբ: Հայաստանի նկատմամաբ ԵԽԽՎ մոնիտորինգն իրականացւում է 2008թ. նախագահական ընտրութիւնների եւ այդ ընտրութիւններին յաջորդող զարգացումների հետ կապուած: Յուսով ենք, որ Հայաստան գալով կը կարողանաք ճշտգրիտ ու բազմակողմանի տեղեկատուութիւն հաւաքել հնարաւոր բոլոր շահագրգիռ աղբիւրներից` յետագայում Եխխվ-ին անաչառ զեկոյց եւ դրանից բխող գործողութիւնների յստակ քայլեր առաջարկելու պատրաստակամութեամբ: 2008թ. նախագահական ընտրութիւնները, որոնց արդիւնքներն իշխանութիւնների կողմից բացայայտօրէն կեղծուեցին, առաջացրեցին Հայաստանի քաղաքացիների արդարացի վրդովմունքը: Իրենց քուէն պաշտպանելու եւ կեղծիքների նկատմամաբ իրենց բողոքն արտայայտելու նպատակով ՀՀ հարիւր հազարաւոր քաղաքացիներ դուրս եկան բողոքի: Տաս օր ու գիշեր շարունակ Երեւանի Ազատութեան հրապարակն ու Երեւանի փողոցները լցուած էին կեղծուած ընտրութիւնների դէմ բողոքօղ ՀՀ քաղաքացիներով: Ցանկացած գնով իշխանական աթոռները պահելու մոլուցքով տարուած ՀՀ գործող իշխանութիւնները տաս օր անց` 2008թ մարտի 1-ին վճռեցին զէնքի ուժով ցրել խաղաղ ցուցարարներին: Այդ նպատակով իշխանութիւնների կողմից օգտագործուեցին ոչ միայն ոստիկանական ուժեր, այլեւ ներքին զօրքերն ու բանակն իրենց ռազմական տեխնիկայով ու հրազէնով: Խաղաղ ցուցարարների դէմ բանակի ներգրաւուածութիւնը եւ հրազէնի կիրառումը հաստատւում է հրապարակուած անժխտելի վկայութիւններով, փաստերով ու տեսագրութիւններով: Արդիւնքում ունեցանք 10 զոհ եւ 200-ից աւել վիրաւորներ: Եւ զոհերի, եւ վիրաւորների համար մինչեւ այսօր որեւէ մէկը պատասխանատուութեան չի ենթարկուել: Բողոքի խաղաղ ցոյցերը ցրելուն զուգահեռ յատուկ ծառայութիւններն ու ոստիկանութիւնը հանրապետութեան ողջ տարածքում իրականացնում էին նախագահի ընդդիմադիր թեկնածուի վստահուած անձանց, համախոհների, նախընտրական եւ ընտրական փուլերի ակտիւիստների եւ խաղաղ ցոյցերի մասնակիցների ձերբակալութիւններ: Յետագայում հայրուրից աւելի քաղաքական գործիչներ եւ ուղղակի ցոյցերի մասնակիցնէր առանց որեւէ հիմնաւոր պատճառի, միմիայն ընտրութիւնների ժամանակ նախագահի ընդդիմադիր թեկնածուի թիմում լինելու եւ նրա օգտին աշխատելու համար, դարապարտուեցին երկար տարիների ազատազրկման: Շատերը զրկուեցին աշխատանքից եւ բիզնեսներից: Արդարադատութեան հետ ոչ մի կապ չունեցող դատարաններն անթաքոյց ցինիզմով հրապարակում էին իշխանութիւնների կողմից հրահանգուած դատավճիռներ: Դատարանների դահլիճներից ոստիկանականները բացայայտ, բոլորի աչքի առաջ, առեւանգում, ուժով դուրս էին տանում ճշմարիտ ցուցմունքներ տալու պատրաստ վկաներին: Փոխարէնը դատարան էին բերւում ոստիկաններ ու տարբնոյթ սադրիչներ ովքեր հանդէս էին գալիս մեղադրող կողմին անհրաժեշտ ցուցմունքներով: Այս ամէնը հրապարակուել է մամուլում, այս ամէնը տեսել եւ արձանագրել էն միջազգային կառոյցների, իրաւապաշտպան կազմակերպութիւնների դատական գործընթացներին հետեւող դիտորդները: Այս ամէնի մասին տարբեր նամակների եւ զեկոյցների միջոցով տեղեկացուել է միջազգային հանրութիւնն ու եւրոկառոյցները: Այս ամէնը բազմաթիւ հանդպումների ժամանակ ներկայացուել է Հայաստան ժամանած բոլոր պատուիրակութիւններին, այդ թւում եւ համազեկուցողներին: Այժմ, այս նամակով յարկ ենք ահամարում այս ամէնի վրայ նաեւ Ձեզ ուշադրութիւնը հրաւիրել` հաւատալով, որ Դուք` Ձեր մանդատին հաւատարիմ, Ձեզանից կախուած ամէն ինչ կանէք, որ մեր երկրում հնարաւորինս շուտ վերջ դրուի քաղաքական հետապնդումներին եւ, որ շուտափոյթ ազատ արձակուէն քաղբանտարկեալները: Մենք համոզուած ենք, որ այս երեք տարիների ընթացքում, Եխխվ-ն քաղբանտարկեալների ազատ արձակման եւ Հայաստանում քաղաքական հետապնդումներին վերջ դնելու հարցում իր հնարաւորութիւններն արդիւնաւէտ ու ամբողջապէս չի օգտագործել: ԵԽ իւրաքանչիւր ներկայացուցիչի կամ համազեկուցողների իւրաքանչիւր այցելութեան մեր երկիր մարդիկ սպասել էն մեծ յոյսերով, սակայն, այդ յոյսերը չէն արդարացուել: Հայաստանեան իշխանութիւնների վրայ քաղաքական հետապնդումներին վերջ տալու եւ բոլոր քաղբանտարկեալների անյապաղ ազատ արձակելու հարցում վճռական ճնշումներ չէն գործադրուել: Չգիտես ինչու ՀՀ իշխանութիւններին միշտ էլ խուսանաւելու տեղ է թողնուել: Արդիւնքում քաղբանտարկեալները շրունակել էն մնալ բանտերում, իսկ երկրում շարունակուել էն քաղաքական հետապնդումները: Վերջերս խօսւում է, որ համազեկուցողներն ու ԵԽ այլ ներկայացուցիչներ քաղաքական նկատառումներով դատապարտուած բոլոր մարդկանց անյապաղ ազատ արձակելու աներկբայ պահանջով հանդէս գալու փոխարէն համաձայնութիւն էն ձեռք բերել ՀՀ իշխանութիւնների հետ, որ անմեղ ու անօրինական դատապարտուած քաղբանտարկեալները պէտք է բանտերում մնան այնքան ժամանակ, մինչեւ որ նրանց անօրինական դատապարտած իշխանութիւնը օրինական կերպով ազատ արձակելու հիմքեր կ'ունենայ: Սա արդէն սակարկութիւն է յիշեցնում: Սակարկութիւն, որի առարկան մարդն է, մարդկային կեանքն ու մարդու արժանապատուութիւնն էն եւ եւրոպական հռչակուած արժէքների ու չափանիշների հետ ոչ մի ընդանրութիւն չէն կարող ունենալ: Համազեկուցողների առաջնային խնդիրը Եխխվ-ին համապատասխան եզրահանգումներով, ճշտգրիտ ու անաչառ զեկոյց ներկայացնելն է, իսկ Եխխվ-ն էլ ելնելով իր մանդատից եւ հրաժարուելով երկակաի չափանիշների կիրառման վերջին տարիների իր պրակտիկայից, պէտք է իր ողջ ներուժը ներդնի, որպէսզի Հայաստանը դառնա առանց քաղբանտարկեալների ու քաղաքական հետապնդումների երկիր: Քաղաքական ու դիւանագիտական առօրեայ ու ժամանակաւոր շահերը չպէտք է մարդու իրաւունքները եւ ազատութիւնները երկրորդ պլան մղելու առիթ հանդիսանան: Մենք գիտակցում ենք, որ մեր երկրում ժողովրդավարութեան հաստատումը առաջին հերթին մեր ու մեր ժողովրդի գործն է: Այդ պատճառով էլ կոչ չենք անում Ձեզ պայքարել կամ ջանքեր գործադրել մեր փոխարէն մեր երկրում ժողովրդավարական արժէքների ներդրման համար: Այդ գործը կանի հայաստանի ժողովուրդը եւ ժամանակի ընթացքում յաջողութեամբ այն գլուխ կը բերի: Բայց միաժամանակ վստահ ենք, որ մարդու իրաւունքների պաշտպանութիւնը երկրներ ու սահմաններ չի ճանաչում, այն բոլորիս գործն է, անկախ դրանից, թէ որտեղ էն այդ իրաւունքները խախտւում եւ անկախ դրանից, թէ որտեղ ենք մենք ապրում: Մեր ակնկալիքը Ձեզանից եւ Եխխվ-ից ընդամէնը Ձեր մանդատին եւ ԵԽԽՎ կողմից Հայաստանի վերաբերեալ ընդունած բանաձեւերի ոգուն հաւատարիմ մնալն է: Ամէն ինչ հնարաւոր է հանել դիւանագիտական սակարկման կամ դարձնել դիւանագիտական շահարկումների առարկայ, բայց ոչ մարդու իրաւունքները: Մարդու իրաւունքը, մարդու արժանապատուութիւնը վեր էն ամէն ինչից եւ բոլորս ենք պարտաւոր մեզանից կախուած ամէն ինչ անել, որպէսզի չլինէն քաղաքական բանտարկեալներ ու քաղաքական հետապնդումներ, լինի դա Բելոռուսիայում, Ռուսաստանում, Իրանում, Հայաստանում, Կուբայում, թէ այլուր: Ցանկանում ենք հաւատալ, որ Դուք Ձեզանից կախուած ամէն ինչ կանէք, որպէսզի արդէն երեք տարի հայաստանեան բանտերում գտնուող բոլոր քաղբանտարկեալներն անյապաղ ազատ արձակուէն: Իրաւունքի եւ ազատութեան կենտրոն հ/կ նախագահ Հայաստանի քաղաքական բանտարկեալների եւ հալածեալների պաշտպանութեան կոմիտէի համակարգող իրաւապաշտպան` Վարդան Յարութիւնեան 9.03.2011
  -   Մարդու իրաւունքներ