Արմէն Յարութիւնեան. «Թողնում եմ կայացած ինստիտուտ»<br />


Արմէն Յարութիւնեան. «Թողնում եմ կայացած ինստիտուտ»

  • 02-02-2011 16:38:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը փետրուարի 1-ին հրաժարականի մասին դիմում է ներկայացրել Հայաստանի Ազգային Ժողով` տեղեկացնելով, որ ստանձնել է Կենտրոնական Ասիայում Միացեալ Ազգերի կազմակերպութեան մարդու իրաւունքների գլխաւոր յանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտօնը: Այս մասին նա յայտնեց փետրուարի 2-ին` Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի պաշտօնում ըստ ամենայնի իր վերջին ասուլիսում: Ա.Յարութիւնեյանը նշեց, որ Հայաստանի նախագահին եւ իշխանութեան երեք ճիւղերին է ներկայացրել Մարդու իրաւունքների պաշտպանի գործունէութեան եւ Հայաստանում մարդու իրաւունքների վիճակի մասին 2010թ.-ի տարեկան զեկոյցը: Ըստ վիճակագրական տուեալների, 2010թ.-ի ընթացքում Պաշտպանին ներկայացուել է աւելի քան 4089 դիմում-բողոք, որոնցից դրական լուծում են ստացել 123-ը, ինչի արդիւնքում վերականգնվել են 562 անձանց խախտուած իրաւունքները: Առաւել մեծ թիւ են կազմել ոստիկանութեան դէմ ներկայացուած դիմում-բողոքները` 221: Դատարանների դէմ ստացուել են 168 դիմումներ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան դէմ` 139, Երեւանի քաղաքապետարանի դէմ` 73, Պաշտպանութեան նախարարութեան դէմ` 54, Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի դէմ` 41: Պաշտպանը ամփոփեց նաեւ իր 5-ամեայ պաշտօնավարութեան արդիւնքները: Ըստ այդմ, 2006թ.-ի փետրուարի 20-ից մինչեւ 2010թ.-ի դեկտեմբերի 31-ը նա ստացել է աւելի քան 18346 դիմում-բողոք 28041 անձանցից: Դրանցից դրական լուծում է ստացել 530 դիմում-բողոք եւ վերականգնվել 8703 անձանց խախտուած իրաւունքները: Պաշտօնավարման ողջ ընթացքում ներկայացուել են 5 տարեկան եւ աւելի քան 10 արտահերթ հրապարակային զեկույցներ: Օրէնսդրութեան մի շարք դրոյթների հակասահմանադրականությունը ճանաչելու հարցով Պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացուած 12 դիմումներից բաւարարուել է 7-ը: Ըստ Ա.Յարութիւնեանի, «ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ կատարելու մասին օրէնքի նախագծի ընդունմամբ հստակեցվել են Պաշտպանի գործունէութեան սկզբունքները, Պաշտպանի եւ դատական համակարգի փոխգործակցութեան կառուցակարգերը, Պաշտպանի եւ նրա աշխատակազմի գործունէութեան սոցիալական երաշխիքներն ու իրաւական կարգավիճակը: «Թողնելով կայացած ինստիտուտ, ես ցանկանում եմ ՀՀ ՄԻՊ հաստատությանը յետագայ բեղմնաւոր գործունէութիւն ժողովրդավարական սկզբունքների իրացման գործում»,- ասաց Ա.Յարութիւնեյանը: Նա միաժամանակ յայտարարեց, որ ներողամտություն է հայցում այն քաղաքացիներից, ովքեր աւելին էին ակնկալում իրենից. «Հաւաստիացնում եմ, որ արել եմ առաւելագոյնը, ինչ կարող էի, եւ հոյս ունեմ, որ ՀՀ մարդու իրաւունքների յաջորդ պաշտպանը կանի աւելին»:
  -   Մարդու իրաւունքներ