Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Եվրխորհրդի Մարդու
իրաւունքների հարցերով հանձնակատարին
21-01-2011 18:10:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 21-ին ԱԳ
նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եւրոպայի Խորհրդի Մարդու
իրաւունքների հարցերով յանձնակատար Թոմաս Համարբերգի գլխաւորած
պատուիրակութեանը:
Կողմերը կարեւորեցին ՀՀ-ԵԽ ընդլայնվող համագործակցութիւնը եւ
դրա շրջանակներում իրականացyող բարեփոխումները:
Թոմաս Համարբերգի խնդրանքով Էդվարդ Նալբանդեանը ներկայացրեց
արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վերջին զարգացումները:
Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան
հաղորդագրութեան, զրուցակիցները անդրադարձ կատարեցին նաեւ
տարածաշրջանային մի շարք խնդիրների: