ԵԽ Մարդու իրաւունքների հանձնակատարը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ խմբակցութիւնների անդամների հետ<br />


ԵԽ Մարդու իրաւունքների հանձնակատարը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ խմբակցութիւնների անդամների հետ

  • 19-01-2011 19:08:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով յունվարի 19-ին ԵԽ մարդու իրաւունքների յանձնակատար Թոմաս Համմարբերգին, Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Սամուէլ Նիկոյանը հիւրի խնդրանքով ներկայացրել է 2008թ.-ի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձութիւնների եւ դրանց պատճառների ուսումնասիրութեան ԱԺ ժամանակաւոր յանձնաժողովի կատարած աշխատանքները, յանձնաժողովի ներկայացրած զեկոյցի ընդհանուր նկարագիրը: Յանձնաժողովի կատարած աշխատանքը դրական գնահատելով հրապարակայնութեան առումով, ԱԺ փոխնախագահը միաժամանակ նշել է, որ չնայած բազում փորձերին ընդդիմությունը չցանկացաւ մասնակցել յանձնաժողովի աշխատանքներին: Պատասխանելով Թ.Համմարբերգի այն հարցին, թէ ժամանակաւոր յանձնաժողովի ներկայացրած փաստերի հիման վրայ հնարավո՞ր չէ արդեօք նոր փաստեր գտնել, Ս.Նիկոյանը տեղեկացրել է, որ ժամանակաւոր յանձնաժողովի գործունէութեան ժամկէտի երկարաձգումը նոր փաստեր գտնելու նպատակ ուներ, բայց դրանք այնքան սակաւ էին, որ հնարաւոր չէր դրանց հիման վրայ մահուան դէպքերի մասին որեւէ եզրակացութիւն ներկայացնել: Թ.Համմարբերգը խորհդարանում հանդիպել է քաղաքական կոալիցիան ներկայացնող պատգամաւորներ Արտակ Զաքարյանի(ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանի(ԲՀԿ) եւ Յովհաննէս Մարգարեանի(Օրինաց երկիր) հետ: Մարդու իրաւունքների յանձնակատարի այցի օրակարգում երեք հիմնական հարցեր են ընդգրկուել` 2008թ.-ի մարտի 1-2-ի դէպքերին հետեւած զարգացումները, լրատվամիջոցների գործունէութեանը եւ բանակում մարդու իրաւունքներին առնչուող հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մարտեան դէպքերն ուսումնասիրող ժամանակաւոր յանձնաժողովի կատարած աշխատանքներին: Ն.Զոհրաբյանը եւ Հ.Մարգարեանը, որպէս ժամանակաւոր յանձնաժողովի անդամներ, ներկայացրել են յանձնաժողովի գործունէութեան հիմնական սկզբունքները: Ն.Զոհրաբյանը նշել է, որ խորհրդարանի ժամանակաւոր յանձնաժողովը որդեգրել էր սկզբունք` իր գործունէութեան արդիւնքում տալ հանրութեանը յուզող հարցերի պատասխանները` առանց քաղաքական շահարկումների: Իսկ Հ.Մարգարեանը յանձնակատարի ուշադրութիւնը հրաւիրել է ժամանակաւոր յանձնաժողովի հրապարակային աշխատելաոճի վրայ, երբ բոլոր քննարկումներին հրաւիրուել են ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Միաժամանակ, որպէս կարեւոր հանգամանքներ, պատգամաւորը նշել է յանձնաժողովում բոլոր որոշումները փոխհամաձայնությամբ ընդունելու, ինչպէս նաեւ որոշ հարցերի պարզաբանման համար մասնագէտներ ու փորձագետներ հրաւիրելու մօտեցումները: Ա.Զաքարյանի բնորոշմամբ, ընդդիմութեան որոշ հատուած շահարկում է մարտի 1-2-ի իրադարձութիւնները, մինչդեռ կոալիցիան հարցը դիտարկում է իրաւական հարթութեան մէջ: Նա իրաւական ու օրենքներից բխող գնահատեց թէ' մարտեան իրադարձութիւններին հետեւած ձերբակալութիւնները, եւ թէ' ձերբակալուածների զգալի մասին ազատ արձակելը` համաներման եւ օրենսդրական այլ գործիքների միջոցով: Կոալիցիան ներկայացնող պատգամաւորները խօսել են նաեւ լրատվամիջոցների գործունէութեանը ու մարդու իրավուքներին առնչուող օրենսդրական մի քանի փոփոխութիւնների մասին: Մասնաւորապէս նշուվել է «Ժողովներ, հանրահաւաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրինագիծը, որը նախատեսւում է ընդունել գարնանային նստաշրջանում, եւ որը, եւրոպացի փորձագէտների գնահատմամբ, լիբերալ է, զրպարտության համար պատասխանատւութիւնը ապաքրեականացնող օրէնքը, «Հեռուստատեսութեան եւ ռադիոյի մասին» օրինագիծը: Վերջինում, ըստ պատգամաւորների, դեռ կան սողանցքներ, եւ այս առումով ողջունելի են համարել մարդու իրաւունքների պաշտպանի գլխաւորութեամբ աշխատանքային խմբի ստեղծումը: Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Թ.Համմարբերգի հետ հանդիպել են նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան անդամներ Արմէն Ռուստամյանը, Արծուիկ Մինասեանը եւ Արտյուշ Շահբազեանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել մարտիմեկյան դէպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակաւոր յանձնաժողովի աշխատանքներին, խօսքի ազատութեանը, ՀՀ Ընտրական օրէնսգրքի բարեփոխումներին, զինուած ուժերում մարդու իրաւունքների պաշտպանութեանը եւ այլ հարցերի: Խօսքի ազատութեան խնդիրների եւ «Ընտրական օրէնսգրքի» բարեփոխումների առնչութեամբ խմբակցութիւնը ներկայացրել է առաջարկութիւնների փաթեթ: Մարտիմեկյան դէպքերի յետագայ մոնիտորինգի իրականացման համար ՀՅԴ-ն առաջարկել է ստեղծել առանձին վերահսկող յանձնաժողով, բայց խորհրդարանը որոշել է այդ գործառոյթը վերապահել ԱԺ Պետական-իրաւական հարցերի մշտական յանձնաժողովին: Զինուած ուժերում մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ քաղաքացիական վերահսկողութեան մեխանիզմների ուժեղացման տեսանկիւնից ՀՅԴ-ն պատրաստ է առաջարկներ ներկայացնել` զինուած ուժերում ստեղծուած իրադրութիւնը բարելաւելու համար: Նոյն օրը ԵԽ Մարդու իրաւունքների հանձնակատարին հանդիպել են ԱԺ «Ժառանգութիւն» խմբակցութեան անդամներ Զարուհի Փոստանջյանը եւ Արմէն Մարտիրոսեանը: Նրանք Թ.Համմարբերգի խնդրանքով անդրադարձել են 2008 թուականի մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձութիւններին, դրանց յաջորդած դատավարություններին եւ ՀՀ զինուած ուժերում առկայ խնդիրներին: Զ.Փոստանջյանը եւ Ա.Մարտիրոսեանը իրենց տեսակէտներն են ներկայացրել նաեւ խօսքի ազատութեան, ՀՌԱՀ-ի գործունէութեան եւ ՀՀ Ընտրական օրէնսգրքում նախատեսուած փոփոխութիւնների վերաբերեալ:
  -   Մարդու իրաւունքներ