Նոր նշանակում՝ Գեղարքունիքի թեմում


Նոր նշանակում՝ Գեղարքունիքի թեմում

  • 18-09-2015 16:44:59   |   |  Հասարակութիւն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Կիրակոս աբեղայ Դաւթեանը, ազատուելով Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում ստանձնած պարտականութիւններից, նշանակուել է Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ:
 
Տ. Կիրակոս աբեղայ Դաւթեան
(կենսագրութիւն)
 
Տ. Կիրակոս աբեղայ Դաւթեանը (աւազանի անունը` Գեւորգ) ծնուել է 1982 թ. մայիսի 20-ին, Թբիլիսիում:
1989-1999 թթ. սովորել է տեղի թիւ 104 միջնակարգ դպրոցում:
1999-2004 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգեան հոգեւոր ճեմարանում:
2005 թ. նոյեմբերին պաշտպանել է աւարտաճառ` «Հայ-վրացական եկեղեցական բաժանման վաւերագրերը» թեմայով:
2005-2006 թթ. աշխատել է Մայր Աթոռի «Գարեգին Ա» աստուածաբանական-հայագիտական կենտրոնում:
2005 թ. փետրուարի 5-ին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսեանի, ձեռնադրուել է կուսակրօն քահանայ` վերակոչուելով Կիրակոս աբեղայ:
2005-2008 թթ. ծառայութեան է կոչուել Վիրահայոց թեմում` որպէս Բաթումիի Ս. Փրկիչ եկեղեցու հոգեւոր հովիւ: 
2008-2012 թթ.  սպասաւորել է Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմում` որպէս Մելբուռնի Ս. Աստուածածին եկեղեցու հոգեւոր հովիւ:
2013-2015 թթ., որպէս փոխառաջնորդ, ծառայել   է Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում:
###
 
  -   Հասարակութիւն